Բաժիններ՝

«Ընդդիմության միասնական շտաբի» հանդիպումը Բուժական գյուղում հետաձգվել է

«Ընդդիմության միասնական շտաբը» տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, Կոտայքի մարզի Բուժական գյուղում նախապես ծրագրված քարոզչական հանդիպումը հետաձգվել է:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները, ժամանելով Բուժական գյուղ, կարճ ժամանակ անց տեղեկացել են, որ նույն օրը գյուղում հանգուցյալ կա և, նկատի ունենալով գյուղական բնակավայրում սոցիալական կապերի սերտությունը, որոշել են հետաձգել հանդիպումը:

«Ընդդիմության միասնական շտաբը» տեղեկացնում է նաև, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներին Բուժական գյուղում դիմավորել է ոստիկանության Նաիրիի տարածաշրջանի բաժնի պետի ղեկավարությամբ գործող ոստիկանական մեծ կարգախումբ, որը փորձել է խոչընդոտել հանդիպման անցկացումը:

Բացի այդ՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ին հայտնի է դարձել, որ ոստիկանության ծառայողները մինչ հանդիպման նշանակված ժամը տուն առ տուն այցելել գյուղի բնակիչներին և հոգեբանական ճնշում գործադրելով ձգտել են նրանց հետ պահել հանդիպմանը մասնակցելու մտադրությունից:

«Ընդդիմության միասնական շտաբ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս