Բաժիններ՝

Կարմիր գծերի տեռորը շարունակվում է

Ասելիքս ուղղված է Երևանի փողոցներում կարմիր գծերի բիզնեսի տերերին, որոնց գործունեությունը կարելի է ֆինանսական տեռոր համարել: Այս տարվա հունվարից ահազանգում եմ Տիգրան Մեծ պողոտայի 67 հասցեում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի դիմաց, օրենքի պահանջով կարմիր գծերով ՉԳԾԱՆՇՎԱԾ հատվածում մեր գործընկերներին պարբերաբար տուգանելու փաստի մասին: Չնայած մեր ահազանգի հետքերով տեղում եկել և անօրինական տուգանքի փաստն անձամբ արձանագրել են թե՛ այդ «ԿԱՐՄԻՐ ՏԵՌՈՐԻ» կազմակերպության, թե՛ քաղաքապետարանի աշխատակիցներն ու խոստացել, որ իրենց կողմից անբարախիղճ կամ անփույթ նման երևույթ այլևս չի կրկնվի, սակայն մեր նույն աշխատակիցները շարունակում են ստանալ տուգանքի մասին ծանուցումներ:

Կարծում եմ՝ սա պատահականություն չէ, այլ պարզ գրպանահատություն, իրենց համար գործում է «շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքը, որովհետև կլինեն քաղաքացիներ, ովքեր ստանալով ծանուցումներ, չեն էլ իմանա, որ այնտեղ կարմիր գծանշում գոյություն չունի, որ դա անօրինական ծանուցում է կամ դրանց հետ գլուխ չդնելու համար կտանեն կմուծեն: Ինչ վատ կլինի՞: Ստիպված եմ «տեռորիստներին» հիշեցնել, որ ՀՀ ՔՐ Օր-ի 315-րդ՝ «Պաշտոնեական անփութություն» հոդվածի համաձայն պաշտոնական անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը քրեորեն պատժելի արարք է որակվում և արժե ձեզ դատի տալ ու պահանջել բարոյական վնասի հատուցում այս մարդկանց անընդհատ ներվայնացնելու համար: Սթափվե՛ք, հերի՛ք է քաղաքացիների ներվերի հետ խաղաք ու վերջ տվեք այս անամոթ գործունեությանը:

Անահիտ Բախշյան
Երևանի
ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս