Սա ևս մեկ քայլ է կառավարության կողմից՝ աջակցելու մեր գյուղատնտեսության ոլորտին և մեր գյուղացիներին
Նոյեմբերի 18-ին «Նորք» հոգեբուժական կենտրոնում բուժվող հիվանդներից մեկն ինքնասպանություն է գործել:
2015 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 16:45-ին, Երևան քաղաքի «Սիլիկյան» գերեզմանատնից՝ ջերմային այրվածք բոցով, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ, ագոնալ վիճակ ախտորոշմամբ , «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» է տեղափոխվել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Վերջինս հիվանդանոցում մահացել է։
Ֆրանսիայի Էլզաս նահանգում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից:
Աղքատությունը միանգամից ձեռք են բերում, հետո փորձում պայքարել դրա դեմ: Այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
ԱՄՆ իշխանությունները, որոնք փնտրում են 5 կասկածյալ գրոհայինների, Իտալիային զգուշացրել են Իտալիային հնարավոր հարձակումների մասին: Այս մասին տեղեկացնոմ է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Ն
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թաֆթս» համալսարանի «Ֆլեթչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին:
«Anonymous» թարգմանաբար «Անանուն» հաքերների միջազգային խումբը ձևավորվել է 2003 թվականին: «Anonymous»-ը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքերը, որոնք իրենց համոզմամբ, խոչընդոտում են ինտերնետում տեղեկատվության ազատ տարածմանը: Այս խմբի անդամներին անվանում են «Անոնս»- ներ և նրանց կարելի է ճանաչել անգլիացի հեղափոխական Գայ Ֆոքսի դիմակով:
Ֆրանսիայի վարչապետ Մաուել Վալսը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ իսլամական զինյալների հետ պայքարում Ֆրանսիան կարող է բախվել քիմիական և կենսաբանական զենքի սպառնալիքին:
2015թ-ի նոյեմբերի 18-ին` ժամը 15:30-ի սահմաններում, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ գործարանի մոտակայքում հայտնաբերվել է արական սեռի դիակ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի վիրահատության համար գումարը հավաքվել է, նա այսօր վիրահատության է ենթարկվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհու մայրը՝ Լաուրա Սաղաթելյանը:
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված գործողությունների շրջանակներում Բելգիայի ոստիկանությունն այսօր Բրյուսելի հյուսիսում գտնվող Լակեն թաղամասում ձերբակալել է մեկ անձի:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա «Ինչ, որտեղ, երբ» խաղի առաջնությունը և զուգահեռ խաղի հեռարձակումը «թույլ կտա շարունակել համաինտելեկտուալ շարժման պոլուլիարիզացիան Հայաստանում»:
2015թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանից վերադարձած, Տավուշի մարզի Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանին tesankyun.am-ը հարցրել է, թե նա ինչպես է հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Բելգիայի ոստիկանությունը նոր խուզարկություններ է անցկացնում Բրյուսելի շրջանում, այդ թվում՝ Մոլենբեկ ու Ժեթ համայնքներում: Խուզարկությունները կարող են կապված լինել Փարիզի ահաբեկչության հետ, հաղորդում է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական համակարգը առավել դեմոկրատացող երկրներում նախընտրելի է:
Ջրամատակարարման հերթական խնդիրը Գյումրիում: Գարեգին Ա 53 շենքի նկուղներն արդեն 4-5 օր է ողոված են ջրով: Շենքի բնակիչները սեփական ուժերով են փորձել հեռացնել նկուղներում կուտակված ջուրը:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն անդրադարձավ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի՝ Դիլիջանում կառուցվող մասնաշենքի վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
Ահազանգողներն ասում են, որ իրենց ապրանքը փչանում է և այդ մասին ահազանգել են նաև պատկան մարմիններին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: «Չգիտենք՝ էլ ում դիմենք:
Առաջին ահազանգն ստացվել է բժշկական կենտրոնում, որտեղից էլ այդ մասին իրազեկել են իրավապահներին։
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկում Է պետգնումների ընթացակարգով չնախատեսված փոփոխություն կատարել։
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին կառաջարկի նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ: Որոշման նախագիծը հաստատվեց այսօրվա նիստի ընթացքում:
«Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ»:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով առաջարկվում է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հատկացված 34 ծառայողական մեքենաների թիվն ավելացնել՝ դարձնելով 54:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:
Daily Mail-ը հրապարակել է առաջին տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ահաբեկիչները ներխուժում սրճարան ու կրակում մարդկանց վրա: Այդ ամենն արձանագրել է սրճարանի անվտանգության տեսախցիկը: Նշվում է, որ սա առաջին համանման տեսագրությունն է: