Բաժիններ՝

Օստիոպորոզի վտանգ՝ երկաթով հարստացված ալյուրում. a1plus.am

a1plus.am-ը գրում է. Ալյուրը երկաթի սուլֆատով հարստացնելը մարդու օրգանիզմում կարող է հանգեցնել օստիոպորոզ հիվանդության առաջացմանը, որը ոսկրամկանային համակարգի խրոնիկ զարգացող հիվանդություն է: Կենսաբան Դոլորես Ղափանցյանը, վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, փաստում է, որ օստիոպորոզը պրոգրեսիվ աճող հիվանդություն է և ամբողջ աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում այնպիսի ծանր հիվանդությունների շարքում, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, ուռուցքային հիվանդությունները և այլն:

«Պարզվում է, որ մենք Հայաստանում ոչ մի հետազոտություն չունենք այս հիվանդության հետ կապված, մեզ հայտնի չէ ոչ մի թիվ կապված օստիոպորոզի տարածման և վտանգների մասին, ռիսկերի մասին»:

Մանրամասներն ու  տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս