Ավազակային հարձակումը բացահայտեցին գիշերային ծառայություն կատարող ոստիկանները:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր՝ մարտի 21-ին, ներկայացել է անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և հարցաքննվել։
Հ.Շահբազյանը վերելակով իջնելիս է եղել 11-րդ հարկից, որի ժամանակ վերելակի խցիկը պահող ճոպանները պոկվել են, ինչի հետևանքով վերելակի խցիկը 6-րդ հարկից վայր է ընկել։
Մարտունու ոստիկանները խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութո
Համակարգչով տպված տեքստում նամակագիրը նշում էր, թե ինքն է կրակողը, և պահանջում էր` գնել նոր հեռախոսահամար, այն գրել «ԱՏՍ»-ի շենքի մոտ գտնվող կանգառի ապակիների վրա, որից հետո այդ հեռախոսահամարով նա կկապվի տանտիրոջ հետ, որպեսզի նրանից ստանա 32 հազար դոլար, այլապես սպառնում էր վնասել թե նրան, թե ընտանիքի անդամներին:
Վահագն Խաչատրյանի խոսքով, մայիսին նախատեսված միջհամայնքային միավորում ստեղծելու առաջին հանրաքվեն կարող է տապալվել, որովհետև իշխանությունը ճիշտ ժամանակահատված չի ընտրել ռեֆորմի համար, իսկ սա այն դեպքն է, որ պարտադրանքով արդյունքի հասնել հնարավոր չէ: Վահագն Խաչատրյանը դժվարացավ ասել, թե Հայաստանում միջհամայնքային միավորումներ ստեղծելու ո՛ր երկրի փորձը կամ մոդելն է ներդրվել:
ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխհամագործակցության շրջանակում մարտի 21-ին աշխատանքային այցով Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
2015 թվականի մարտի 16-ին Լոռու մարզի մի բնակչուհին գրավոր հաղորդում է տվել, որ Վանաձորի Մաշտոցի փողոցից, բռնության գործադրմամբ, առևանգել են դստերը: Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Մարտի 21-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն», պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ փլուզվեց «Կարգին» հաղորդումը, ինչպես նաև իր և Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի, համագործակցությունը, ասել է, թե Մկոն է ցանկացել առանձին աշխատել, և ինքը հարգում է նրա այդ որոշումը:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը, այսօր ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե: Քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ Սեդրակ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, նա հարցաքննվել է:
«Time Production»-ի և «Հայկական Կարիտաս»-ի համատեղ գործունեության արդյունքում նկարահանվել է «Happy Aregak» տեսահոլովակը` «Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի սաների մասնակցությամբ:
«Առաջին գծում այդ սարքավորումների տեղադրումը կախված է հնարավորություններից և տեղանքի աշխարհագրությունից, մեր գիտական համակարգը հնարավոր է ստեղծի տեխնիկական սարքեր, որոնք արձանգանքեն, երբ թշնամին մոտենալիս լինի գծին: Այս հարցն այնպես չի, որ չի քննարկվում, պետք է հաշվի առնել, որ կա այդ աշխատանքը, գնալով կունենանք այդ ինժեներատեխնիկական հնարավորությունը, սակայն պետք է նկատել, որ այստեղ մարդկային ֆակտոր լինելու է և թշնամին ևս միջոցներ ձեռնարկելու է»:
Մոտենում ենք տան բակին: Ցանկապատի դռան դիմաց խորհրդային «Վիլիս» է կանգնած, ցանկապատի դուռը փակ է, իսկ պատուհաններից լույս չի նշմարվում: Մի քանի անգամ ձայն ենք տալիս, արձագանքող չկա: Տանտիրոջ իրավունքով խմբի տղաներից մեկը ցատկում է ցանկապատից այնկողմ ու բացում դուռը: Մտնում ենք բակ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի 16-ամյա բնակչուհի Լիլիթ Թոսունյանը, որը մարտի 2-ին տնից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Մարտի 21-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը (մոտ 50 մ), ավտոմեքենայի մեջ կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գևորգին հարկավոր է շարունակել ինտենսիվ թերապիան Իսրաելի վերականգնողական կլինիկայում, որտեղ մեկ ամսվա ստացած բուժման արդյունքը բավականին դրական է եղել, սակայն ընդհատվել է ֆինանսական խնդիրների պատճառով:
Մարտի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված եւ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին:
12-ամյա տղան սովորում է Էջմիածնի թիվ 4 դպրոցի 8-րդ դասարանում։ Նա պատմեց, որ «Ամենախելացինի» հայկական տարբերակի մասին առաջին անգամ իմացել է հեռուստատեսային գովազդից, ապա՝ դպրոցում և որոշել է մասնակցել։ Պատանին նշեց, որ նախնական 2 փուլ է անցել՝ 20 րոպեում պատասխանել է 40 հարցի, որից առնվազն 35-ին պետք է ճիշտ պատասխաներ՝ հաջորդ փուլ անցնելու համար, ապա բանավոր քննություն է անցել, որի ընթացքում ընտրել է «Հայաստան» թեման և պատասխանել զանազան հարցերի։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Նովրուզի առթիվ՝ մաղթելով նրանց և Իրանի բարեկամ ժողովրդին բարօրություն, հաջողություններ և խաղաղություն:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գույքի և եկամուտների՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա նրա տարեկան եկամուտը կազմել է 7 միլիոն 861 հազար դրամ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դատարանին, որպես հայցի ապահովման միջոց, «Հանեշ Գրուպ» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը գործով դատավոր Նաիրա Մարգարյանը, բնականաբար, բավարարել է։
«ՀՀԿ-ն ու նրան հարող շրջանակներն այդպես էլ չհասցրին տեղը տեղին ըմբոշխնել իրենց հաղթանակը ԲՀԿ կապիտուլյացիայի, Գագիկ Ծառուկյանի՝քաղաքականությունից դուրս գալու առիթով։
«Օրերս ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հարկային ծառայության աշխատակիցներին կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալելու մասին։ Բոլոր դեպքերում մեղադրանքի հիմքը նույն էր՝ «գործարար Ռ.Ա.»։
Հարկային պարտավորությունեերը չկատարելու մեջ մեղադրվող Հակոբ Հակոբյանը 2 օր առաջ գիշերը մի քանի անգամ վատացել է։ Շտապօգնություն են կանչել, քանի որ նա հայտարարել է, որ չի վստահում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկներին, և պահանջել է իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
Հայ ազգային կոնգրես կուսակցության հրապարակած 2014 թվականի գործունեության հաշվետվության համաձայն՝ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ դրամարկղի մնացորդը եղել 100 հազար դրամ: 2014 թվականի ընթացքում անդամավճարները կազմել են 2 մլն 734 հազար 400 դրամ, ֆիզիկական անձանց նվիրատվությունները (մինչև 100 հազար դրամ կատարել են 18 անձինք) կազմել է 1 մլն 710 հազար դրամ:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա փետրվարին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են ընդամենը 1 միլիարդ 260 միլիոն դոլար՝ հունվարի համեմատ նվազելով 91 միլիոն դոլարով:
Մինչ հայ հանրությունը հետաքրքրվում է, թե ինչով է զբաղված և երբ է վերադառնալու Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ «Ժառանգության» աչքը ջուր կտրեց իր առաջնորդի ճամփին, որ գա և ասի, թե ով է ճիշտ, և ինչ դիրքորոշում բռնեն նախագահական այցելած երկու «ռենեգատների» նկատմամբ, ինքը՝ առաջնորդը, պարզվում է, Լոս Անջելեսում ֆիլմ է նկարում: