Բաժիններ՝

Վաստակաշատ մանկավարժն այսօր մեր օգնության կարիքն ունի

Քառասուն տարվա վաստակաշատ մանկավարժ Աիդա Պետրոսյանն այսօր ունի մեր օգնության կարիքը: Դժբախտ պատահարի հետևանքով կինը դարձել է հաշմանդամ:

Հայրենի բժիշկներն արել են հնարավոր ամեն բան, սակայն նա քայլում էր հենաթիակներով: 2014 թվականի գարնանը ֆրանսահայ օրթոպետ-վիրաբույժ Զավեն Գաբրիելյանը, ով Հայաստանում կատարում էր վիրահատություններ, տիկին Աիդայի ոտքը նույնպես վիրահատեց, և նա երկար վերականգնողական բուժման արդյունքում այժմ կարողանում է մի ոտքը լիարժեք օգտագործել:

Aida Petrosyan (1)

Վիրահատությունը բավականին թանկ էր՝ 6000 դոլար, որը հոգաց Աիդա Պետրոսյանը: Այս տարի դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Զավեն Գաբրիելյանը պետք է կրկին լինի Հայաստանում, և տիկին Աիդային հնարավորություն է ընձեռնվել վիրահատելու երկրորդ ոտքը: Բժիշկը բավականին զեղչել է վիրահատության արժեքը՝ 3000 դոլար, սակայն վաստակաշատ մանկավարժը այլևս դրա հնարավորությունը չունի:

Առանց ցավազրկող հաբերի նա չի կարողանում քայլել:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պարտքն է կանգնել այն մարդու կողքին, ով անմնացորդ իրեն նվիրել է սերունդներին: Աիդա Վաղինակի Պետրոսյանի անունով Հայաստանի ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամարներ՝

16048293362100 ՀՀ դրամ,
16048293362101 ԱՄՆ դոլար,
16048293362102 ԵՎՐՈ,
16048293362103 ՌԴ ռուբլի,
SWIFT:ARMJAM22:
Աիդա Պետրոսյանի հեռախոսահամարներն են՝ +37491 55 66 69, +37410 55 66 69:

https://www.youtube.com/watch?v=adaaDN6Mj1Q&feature=youtu.be

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս