Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Գարիկ Ա.-ն առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Տաշիրի առանձնատներից մեկից կատարված գողությունը բացահայտվեց:
Երեկ ուշ գիշերին, դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Ապարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոմավաճառ կնոջ բնակարան և դանակի սպառնալիքով նրանից 1000 դոլար գումար պահանջել:
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել զինվորի հագուստին` ներքեւի եւ վերևի հատվածները չեն համապատասխանում իրար, երեւում է, որ նրան հագցրել են ադրբեջանական զգեստ: Երկրորդ` եթե ուշադրություն դարձնենք տեսանյութի սկզբի հատվածին, երբ զինվորը հանձնվում է, ակնհայտ երեւում է, որ այն արհեստական է նկարահանված: Երբ սահմանին հակառակ կողմից զինվոր է հայտնվում, նման հանգիստ մթնոլորտ չի լինում, իսկ այս տեսանյութում որեւէ տարակուսանք մենք չենք նկատում, անգամ իրարանցում չկա:
UWC Դիլիջան քոլեջի շենքն արժանացել է IGRA կազմակերպության «Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակ»-ի (Green Roof Leadership Awards)՝ «Trendsetting Architecture» («Ուղղություն ստեղծող ճարտարապետություն») անվանակարգում: Մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը տեղի կունանա ս. թ. ապրիլի 20 -ին՝ կազմակերպության 4-րդ կոնգրեսի (4th International Green Roof Congress) ընթացքում, որը կայանալու է Ստամբուլում:
Մարտի 23-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1988 թ. ծնված Զորիկ Շ.-ն, 1992 թ. ծնված Լորիս Շ.-ն և 1995 թ. ծնված Աշխեն Ա.-ն:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի՝ Էջմիածին քաղաքում գտնվող մասնաճյուղից գումար հափշտակելու դիտավորությամբ հարձակում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 37-ամյա բնակչի։ Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտած, լեյտենանտի կոչում ստացած, մի քանի ամիս քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած տղամարդը, գտնվելով նյութական ծանր կացության մեջ, 2015 թվականի մարտի 11-ի առավոտյան Էջմիածնի խանութներից մեկից գնել է խաղալիք ատրճանակ և գնացել բանկ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 25-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի պետին ՝ Հ.Հովհաննիսյանին՝ կաշառք ստանալու համար։
Մարտի 24-25-ին շրջանների զգալի մասում, 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Հայ բեմը կորցրեց ևս մի ինքնատիպ անհատականություն` ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին: Որպես հայ կինոյի և թատրոնի ծաղկուն ժամանակաշրջանի ներկայացուցիչ՝ նա իր ներկայությամբ նոր լիցք ու որակ էր հաղորդում ժամանակակից բեմին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը:
Մարտի 22-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1949 թ. ծնված Մելիք Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմացի խանութը դանակահարված տղա է մտել:
Դանակահարություն Արթիկում: Կասկածյալը կին է:
«Նրա մոտ ծառայակից ընկերները տարօրինակություններ են նկատել, բայց չեն պատկերացրել, որ դրանք այդքան հեռուն կարող գնալ։ Իմացել են, թե կատակ է անում, բայց դե, ինքն էլ անցել-գնացել է, չգիտենք, թե ինչու»:
«Հայրը մորից բաժանվել էր ու նոր ընտանիք կազմել այլ վայրում, իսկ հետո `մահացել: Մայրը ստիպված դստերը հանձնել էր մանկատուն, երեք տարի առաջ, երբ աղջիկը չափահաս դարձավ` վերադարձավ տուն»:
Մարտի 22-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը:
«Ինձ համար անհասկանալի է հանրաքվեի իրավական կարգավիճակը, հանրաքվե, որի արդյունքները չունեն իրավական հետևանքներ, հանրաքվեն կարող է «Ոչ» ասել, սակայն կառավարությունn իր որոշումով համայնքների խոշորացումն իրականացնի: Այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք մենք 45 միլիոն դրամ փողը ծախսում: Այդ 45 միլիոնով այդ համայնքների բազմաթիվ հարցեր կարելի էր լուծել, ընդհուպ մինչև կարելի էր փրկել այն մարդկանց տները, որոնք վարկերի պատճառով կորցնում են դրանք»:
Երեկ հակառակորդի կողմում հայտնված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հայրը` Արարատ Գրիգորյանը, տարվել է ԼՂՀ ոստիկանության Մարտունու բաժին:
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ ադրբեջանական սահմանն անցած Անդրանիկ Գրիգորյանի գերեվարման վերաբերյալ տեսանյութ են հրապարակել:
Ես չեմ ուզում փորձագետների աշխատանքը քննադատել կամ որեւէ գնահատական տալ, ես այդ գործում չկամ, բայց եթե նույնիսկ հավատում ենք իրենց արած աշխատանքին, ապա չենք հավատում այն ռեալ հնարավոր իրականությանը, որ հնարավոր է մարդը, ենթադրենք կատարած «աշխատանքից» հետո ծխի, չգիտեմ, «բավարարվածություն» է ստանում, կամ հակառակը, ուզում է սիրտը հանգստացնել կամ չգիտեմ ինչ… մեկ անգամ մեկ ծխախոտ հնարավոր է, որ ծխեր, բայց մարդը կանգնի ու նայի, երեք ծխախոտ ծխի՞… դա առնվազն մի կես ժամ ժամանակ պետք է անցնի, առանց մտածելու, որ պետք է գան իրեն բռնե՞ն… Ինքնին, սիգարետների գոյությունը խոսում է այն մասին, որ այդ մարդը այնտեղ չի եղել:
Մարտի 23-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստեցվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Մարգարյանը:
Դիվերսիայի հետևանքով վիրավորված և ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողների Էդգար Մարտիրոսյանի և Սարգիս Գաբրիելյանի վիճակը կայուն է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ նրանց մոտ կա դրական տեղաշարժ:
ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Մարտական դիրքից հեռացած զինծառայողը ծնունդով Արցախից է՝ շարքային-պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Թե որն է եղել պատճառը, որ նա, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել, այս մասին առայժմ տեղեկություններ չկան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի
Փետրվարի 8-ին, Երեւանի Նորք Նորքի բնակարաններից մեկում տեղի ունեցավ զարհուրելի մի հանցագործություն. մայրը մուրճով 9-ամյա որդու գլխին մի քանի անգամ հարվածելուց հետո այրել էր բնակարանը՝ մարմնական ծանր վնասվածքներ հասցնելով որդուն՝ Ֆրունզե Նահապետյանին, ինչպես նաեւ լուրջ այրվածքներ ստանալով անձնապես։ Օրեր անց սարսափելի ոճրագործության հեղինակ կինը ստացված այրվածքներից մահացավ, իսկ երեխայի կյանքը հաջողվեց փրկել։
Իր բարձր վարպետության եւ դերասանական յուրահատուկ խաղի միջոցով Կարեն Ջանիբեկյանը տասնամյակներ շարունակ ստեղծել է անմոռանալի ու հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝ խոր հետք թողնելով հայ կինոյի եւ թատրոնի պատմության մեջ:
Նախնական տեղեկություններով՝ երիտասարդն ինքնասպանություն է գործել: Պատճառների մասին տեղեկություն չկա: Հանգամանքները պարզվում են: