Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման ժամանակ գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողը Սամվել Հակոբյանն է, 20 տարեկան, Արարատի մարզի Արեւաբույր համայնքից:
«Դեպի վայրում թողնված հագուստների վրա, որոնց վրա գրված էր Պերմյակով, ինչպես նաև զինվորական գլխարկի վրա մազեր են հայտնաբերվել՝ թվով 4 մազ: Կենսաբանների կողմից պարզվել է, որ դրանք թողնված են կոնկրետ այն խմբի արյուն ունեցող անձի կողմից, որպիսի խումբ ունի նաև Պերմյակովը: Ինչպես նաև այդ մազերն իրենց կազմաբանական հատկանիշներով նման են հենց Պերմյակովի կողմից թողված մազերին»,- ասաց Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ գենետիկական փորձաքննության արդյունքում կպարզվի՝ այդ մազերը թողնվել են գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի՞ կողմից, թե՞ ոչ:
Մարտի 20-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն:
Ցանկացած ակոսավոր հրազեն, այդ թվում` Կալաշնիկով ինքնաձիգը հնարավոր է նույնացնել իրենից կրակած թե՛ գնդակների, թե՛ պարկուճների հետ: Այս մասին այսր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ խոսելով այս գործով ստացված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության մասին: «Կրակոցի արդյունքում և՛ գնդակի վրա, և՛ դուրս շպրտված պարկուճի վրա մնում են […]
«Պատվիրատուներն ունեն ադրբեջանաթուրքական հետքեր: Նույն ներկայացուցիչները Երևանում էլ կարող են մտնել ու նման եղեռնագործություն գործել: Դա հենց այնպես չի եղել, հենց այնպես չեն մտնում գիշերը մի ընտանիք ու նման եղեռնագործություն իրականացնում»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մաքսային կառույցների ղեկավարներին:
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության դեպքի գործով վերջին շրջանում մի շարք փորձաքննությունների եզրակացություններ են ստացվել, Ավետիսյանների իրավահաջորդները ներկա են գտնվել մի շարք փորձաքննությունների: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն: Նրա խոսքով՝ դատաձգաբանական փորձաքննության համաձայն՝ կրակոցներն արձակվել են դեպքի վայրում հայտնաբերված զենքից, որն ամրակցված է Վալերի Պերմյակովին:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը:
Երևանում, Մյասնիկյան պողոտայի բարձունքից երևացող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կառուցվող շքեղ առանձնատունը ժամանակին մեծ աղմուկ հանեց և մամուլում ու սոցցանցերում լայն քննարկումների առարկա դարձավ։
«Հայ երեք ծրագրավորողներ ստեղծել են մի կայք, որի միջոցով շուտով հնարավոր կլինի առցանց, լիովին անվճար, առանց խանութ գնալու տան, գրասենյակի և այլն վայրերի ձևավորում անել։ Կայքը կոչվուճ է «Homeplanning.me»։
Ուսումնասիրության ընթացքում պարգևատրումների հասցեականությունը ստուգվել է մանրամասնորեն, հաշվապահի կողմից ներկայացվել են բանկային փոխանցումների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և խախտումներ չեն արձանագրվել:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մնացական Պետրոսյանի երիտասարդ դուստրը՝ 28-ամյա Քրիստինե Պետրոսյանը Գերմանիայի ՀՀ դեսպանությունում հյուպատոս է նշանակվել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է աշխարհով մեկ շրջագայել բացառապես բիզնես կարգով ՀՀ ԱԳՆ աշխատակազմը մարտի 10-ին կնքած պայմանագրով «Իմպերիա Թրավլ» ՍՊԸ-ին 5 մլն 654 հազար 636 դրամ է վճարել 6 ավիատոմսի համար, որոնցից մեկը, սակայն, հատուկ է եղել՝ Երևան-Փարիզ-Ժնև-Փարիզ-Երևան ուղղությամբ բիզնես կարգի ավիատոմս, որը արժեցել է 1 մլն 403 հազար 986 դրամ:
«Armlur.am-ի երեկ տարածած տեղեկատվությամբ՝ նախանցած գիշեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքել է «օրենքով գող» Ճակոյի եղբայրը՝ նույնպես «օրենքով գող» Ռաֆոն:
Կառավարությունը հաճույքների վրա միլիոններ է վատնում, բայց խնայում է գյուղի փոքրիկ բյուջեից: Ավելի քան երեք տարի է, ինչ համայնքների խոշորացման ծրագիրը թմբկահարվում է որպես դարի բարեփոխում: Տիգրան Սարգսյանի օրոք սկիզբ առած ծրագիրը Հովիկ Աբրահամյանի օրոք է կյանքի կոչվելու:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում ծակող-կտրող գործիքով երկու անձի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Ըստ Արցախի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել Արցախի հյուսիսային, Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, սակայն իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Ապարանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն:
Մարտի 18-ին ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի և խորհրդարանական եռյակի հանդիպման ժամանակ եվրոպացիներին զարմացրել է ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի միասնական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում:
«Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Եվ այստեղ խնդիրը նույնիսկ սպառազինության որակը չէ: Խնդիրն այն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով»:
ՀՀ ղեկավարությունը իրավապահների առջև խնդիր է դրել առաջիկայում մեկուսացնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներին` Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ:
Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի նկատմամբ դատական հայցերը դեռ շարունակվում են:
«Նրանց վիճակը կայուն ծանր է: Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել որովայնի շրջանում, մյուսի մոտ վերին վերջույթի անդամահատում է»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Շատ դժվար ապրել են, ամբողջ օրը՝ առավոտից իրիկուն աշխատել են, որ օրվա հաց վաստակեն: Էդոն 3 ամսից պետք է զորացրվեր, իրենք հույսները դրել էին, որ բանակից գար, ամբողջ տունը ինքը պետք ա պահեր: 4 անչափահաս երեխա կա ընտանիքում, նրանց ճակատագիրն էլ դեռ պարզ չի: Հորեղբայրը օրը երկու–երեք հազար դրամով գնում, աշխատում, օրվա հաց է ստեղծում»:
Մարտի 20-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ և դատապարտվել պայմանական ազատազրկման:
Մարտի 19-ին, 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: