Բաժիններ՝

Ինչպես է տեղի ունեցել Տուլայում հայկական ավտոբուսի ողբերգական վթարը. պատմում է «Քինգ Դելյուքսի» սեփականատերը. news.am

Նոյեմբերի 3–ին ՌԴ Տուլայի շրջանում վթարի ենթարկված ավտոբուսը շահագործող «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը համաձայն է ողբերգության պատճառի պաշտոնական վարկածի հետ։ NEWS.am–ի հետ զրույցում Արթուր Հարությունյանը պատմել է այն մասին, թե իր տեղեկություններով ինչպես է դեպքը տեղի ունեցել, նաեւ այն մասին, թե Տուլայի դեպքից հետո ինչ խնդիրների առջեւ են կանգնել հայ ուղեւորափոխադրողները Ռուսաստանում, եւ ինչպես է ՀՀ օրենքի բացը ազդում ուղեւորափոխադրումների ոլորտի վրա։

-Պարոն Հարությունյան, Տուլայի շրջանի դատախազությունը հրապարակել է Տուլայի վթարի հիմնական վարկածը, ըստ որի վթարի պատճառը եղել է անուշադրությունը: Դուք դեպքի մանրամասներին տեղյա՞կ եք, գիտե՞ք՝ ինչ է կատարվել իրականում:

Դժբախտ դեպք է, կյանք է, բոլորի հետ կարար պատահեր, բոլորս էլ մարդ ենք: Եթե ինքը լիներ վատ, անփույթ վարորդ, ես իրեն չէի պահի: Բայց ինքը շատ լավ վարորդ էր: 5 տարի աշխատել ա իմ մոտ, ոչ մի խնդիր չի եղել իր հետ կապված, շատ նորմալ աշխատել ա: Իմ իմանալով ինքը չի քնել, ուղղակի ձեռքից հեռախոսն ընկել ա, կռացել ա, որ հեռախոսը գետնից վերցնի, ձախ ձեռքով ռույլը բռնած ա եղել, մի թեթեւ ռույլը ֆռացել ա ու էլ չի կարողացել դզի:

-Վարորդին՝ Գառնիկ Հարությունյանին հանրային պաշտպան է տրամադրվել, Դուք վարորդին օգնե՞լ եք վճարովի փաստաբանի ծառայությունից օգտվելու հարցում։

Ես գնացի, որ փաստաբան վարձեմ, իր քույրը ասեց՝ մի վարձի, կդիմենք քեզ, երբ հետո պետք լինի: Ես ամեն ինչ փորձել եմ անել, որ վարորդի պատիժը մեղմեն: Իրան 7 տարի ա հասնում, բայց ինձ թվում ա՝ կտան մի 4 տարի, մարդիկ դրական են տրամադրված:

-Քննության ընթացքում, ամեն դեպքում, ավտոբուսի տեխնիկական զննություն պետք է անցկացվի: Տեխնիկապես ի՞նչ վիճակում էր ավտոբուսը:

Ավտոբուսը 2014թ. ավտոբուս էր, որը վարկով էի վերցրել, մի քանի տան գին արժեր: Ամեն հարմարություն ուներ, վարորդի համար քնելատեղ ուներ: Մենք ամեն ինչ ապահովել էինք, էն դեպքում, երբ նույն ձեւ ուղեւորափոխադրումներ են անում 20 տարվա ավտոբուսներով: Հիմա ես էլ իմ մեքենան կորցրի:

-Դեպքից հետո «Քինգ Դելյուքս» ընկերության աշխատանքում ի՞նչ է փոխվել:

Աշխատում է նույն ձեւ, մենակ խնդիր է լինում, երբ որ մարդիկ գալիս, նստում են, որ արդեն պետք է գան Հայաստան, ՌԴ ոստիկանությունը տրանսպորտի տեսչության հետ գալիս, չի թողնում, որ ավտոբուսը շարժվի, տանում ա պլաշադկա: Մեր մի մեքենան մի քանի օր առաջ ենք հանել պլաշադկայից, մինչեւ 200 հարյուր հազար ռուբլի վճարել ենք դրա համար: Ոչ մի ձեւ չբացատրեցին: Ասում ենք՝ հեսա ոչ կանոնավորի թղթերը, ասում են՝ մեզ հետաքրքիր չի, տանում ենք տուգանային հրապարակ ու վերջ, նայում են դեմքիդ, ասում են՝ լավ ենք արել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս