Արտակ Բուդաղյանի բողոքի վերաբերյալ որոշումը չհրապարակվեց. բողոքի քննությունը վերսկսվեց

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ վերսկսվեց 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը։

Վերաքննիչ դատարանը նախորդ դատական նիստի ընթացքում հեռացել էր խորհրդակցական սենյակ, և այսօր պետք է հրապարակեր դատական ակտը, սակայն նախագահող դատավորը նշեց, որ դատավորներից մեկը վատառողջ է, չի կարողացել ներկայանալ դատարան, ինչի պատճառով քննությունը վերսկսվեց։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Արտակ Բեդաղյանը մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ որպես պատիժ էր նշանակել 120.000 դրամ տուգանք: Կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի որոշումը՝ դատարանը վճռել էր նրան ազատել նշանակված պատիժը կրելուց:

Վերաքննիչ դատարանից Արտակ Բուդաղյանի պաշտպանը պահանջում էր բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և արդարացնել Արտակ Բուդաղյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30