
Բնակարանային գողությունը բացահայտվել է. ոսկյա զարդեր գողացողները ձերբակալված են

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել Վ. Հ.-ի տնից 370.000 դրամ արժողության ոսկյա զարդեր գողանալու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1991 թ. ծնված, նախկինում դատված Գրիգոր Ե.-ն, նույն թվականին ծնված Արտյոմ Հ.-ն, նույն թվականին ծնված Անդրանիկ Գ.-ն և 1992 թ. ծնված Գևորգ Ե.-ն:
Նշված անձինք ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է: