
Տուժողը հայտնել է, որ փորձել է ինքնասպանություն գործել, սակայն այլ բան պարզեցին ոստիկանները

Նոյեմբերի 21-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած վերքով, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Աշոտ Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Աշոտ Խ.-ն հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով ժամը 19-ի սահմաններում «Արդամ» կոչվող հանդամասում կտրող-ծակող գործիքով հարվածել է իր որովայնին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի ծառայողները պարզել են, որ Տավուշ գյուղին պատկանող նշված հանդամասում, վիճաբանության ժամանակ, գրպանի ծալովի դանակով Աշոտ Խ.-ի որովայնին հարվածել և վնասվածք է պատճառել 1994 թ. ծնված Մարզպետ Մ.-ն, որը իր տնից բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: