Ինչպես հայտնի է, երեկ անհայտ անձինք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա 10-ից ավելի կրակոց են արձակել, սակայն ո՛չ Սյունիքի մարզպետը ո՛չ էլ ավտոմեքենայում գտնվող անձանցից որևէ մեկը չեն տուժել: Հիշեցնենք, որ ավտոմեքենայում դեպքի ժամանակ եղել են վարորդը, Սուրիկ Խաչատրյանն ու նրա օգնականը:
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը երեկ ուշ երեկոյան հարցաքննվել է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել է գործարարը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ո՞վ է սահմանել այդ ժամկետը: Վախթանգ Միրումյանն էլ ասաց, որ պարզապես առաջարկում են: «Ի՞նչ է նշանակում՝ առաջարկում ենք: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ լինի երկու տարով: Ինչի՞ համար եք գրել մինչև 2019թ.»,- նկատեց Հովիկ Աբրահամյանը:
«Այսինքն՝ դատախազությունը որևէ լիազորություն չունի որևէ կարգավորման դաշտ մտնելու»,- այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեությունը քննարկելու ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը
«Անկախ գոհ են, թե դժգոհ են, այդ դիրքորոշումն իրավական է և բխում է օրենքից: Ես չեմ կարող իմ լիազորությունները իրականացնել դրական կամ բացասական հասարակական, հասարակության որոշ խմբի դիրքոշումն ունենալով»:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց, որ ամենօրյա կապի մեջ են Հալեպում դիվանագիտական ծառայությունների, համայնքում գործող կառույցի հետ, որը կոչվում է «Շտապօգնություն և վերականգնում»
Հարցին, հնարավոր է կատարվածը Գորիսի վերջին դեպքերի հետ կապված լինեն, Զարզանդը նշեց, որ դա ոչ ոք չի կարող ասել:
Մայիսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց գործընկեր պետությունների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան Դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ֆանտան-Չարենցավան ճանապարհին վրաերթի էր ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան կնոջ, որը տեղում մահացել էր:
Մայիսի 20-ին, ժամը 22.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մուլքի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2014թ. ապրիլի 10-ին Ադրբեջանից վերադարձած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի ընտանիքը ֆինանսապես վատ վիճակում է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Ավետիս Գրիգորյանը, որը առավել հայտնի է Ղռերի Ավո անվանմամբ, ինչպես նաեւ՝ նրա որդին կասկածվում են պարտքի պատճառով մարդ առեւանգելու մեջ:
Մեր տեղեկություններով՝ էլցանցերում վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է, եւ եթե իշխանությունները մոտակա ժամկետում չբարձրացնեն սակագինը, ապա Հայաստանը կանցնի հովհարային անջատումների՝ կրկին հայտնվելով «մութ ու ցուրտ» տարիների հորձանուտում, քանզի պարտքերն այնքան շատ են, որ համակարգի սպասարկումն ապահովել հնարավոր չէ:
Հայաստանը լքած Քիմ Քարդաշյանն այնքան «լցված» ու հետաքրքրված է եղել Հայաստանով, որ մեկնումից առաջ խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները` անգլերեն թարգմանությամբ:
Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, Երևանի բնակիչ 56-ամյա Սամվել Մկրտչյանն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 19 QQ 787 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 26-ամյա Օլեքսանդր Լիտվինին պատկանող Opel մակնիշի 33 SP 235 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված վիճակում գտնվող 56-ամյա Գրիգորի Բանուչյանի կողմից շահագործվող ГАЗ 24 մակնիշի 62 LU 489 համարանիշի ավտոմեքենային:
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից մեկը ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից տուգանվել է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ զինված ուժերում դիզվառելիքի հափշտակության մի ամբողջ շղթա է բացահայտվել, խոսքը մի քանի տասնյակ տոննայի մասին է:
Երեկ երեկոյան Սյունիքի մարզից լուր ստացվեց այն մասին, որ անհայտ անձինք Կապան-Գորիս ճանապարհին կրակ են բացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ:
Մայիսի 19-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1978 թ. ծնված Լիանա Խ.-ն և հայտնել, որ նախկին ընկերը` Կարեն Գ.-ն, իրեն փողոցում հրել է, քաշքշել, եկել իր տուն, հայհոյել, սպառնացել, ոտքով հարվածել և քարով կոտրել տան պատուհանի ապակիները:
Մայիսի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներից մեկը և հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 շենքի մոտից «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենայով աղջիկ են առևանգել:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերը բացահայտվել են:
Մայիսի 19-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Նորիկ Հ.-ին՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:
«Համաձա՞յն եք, որպեսզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները միավորվեն Թումանյանի համայնք անվանմամբ, Թումանյանի համայնքի կենտրոնով, Թումանյան, Քոբերի կայարան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան,Ահնիձոր բնակավայրերով»:
Մայիսի 20-ին, ժամը 10.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում (Շորժա գյուղի մոտակայք):
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 19-ին, ժամը 10.40-ին, Գեղանիստ գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վաղինակ Հ.-ն:
«Էն ժամանակ սա լավ փեշակ էր: Ստիպված չէի ընտրել գործս: 7 տարեկանից սկսած հորս օգնում էի, բայց բուն կոշիկ կարել սկսել եմ 1985-ից»,- նշում է 52-ամյա կոշկակարը: Իսկ գործը դժվարացել է, որովհետև հիմա տարբեր երկրներից կոշիկ են տանում-վաճառում Վրաստանում: Հատկապես Չինաստանից են շատ ներկրում: «Էդ Կիտայը մեզ խեղդում ա»:
Բայց և չեմ կարող լռել այս աղաղակող անբարոյականության դեմ. ինչպես կարող է տարրական ամոթ ունեցող մարդը իր ճղճիմ նպատակների համար ծաղրի առարկա դարձնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար մարդու մարմնի հատվածը կորցրած լինելու փաստը: Միթե այդ մտոք կաղ, հոգով թշվառները չեն հասկանում, որ դա ոչ թե ծաղրի, այլ հպարտության փաստ է:
Մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։
Հարցին՝ ինչպե՞ս եք, նա պատասխանել է՝ ուժեղ: Նա ասել է, թե 25-30 փամփուշտ է դիպել ավտոմեքենային: Խաչատրյանը նաև ընդգծեց, որ մեքենայի վրա կրակել են անտառից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր կրակոցներ են արձակվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Lexus» ավտոմեքենայի ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հարուցավել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձ: