
Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հեևանքով ավտոճանապարհը փակ է

Փետրվարի 28-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հեևանքով ավտոճանապարհը փակ է:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 150 քմ), որի արդյունքում մոտ 30 մ ճանապարհահատվածը դարձել է անանցանելի:
Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածից հեռացրել են քարաբեկորները, իսկ Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրել են. երթևեկությունը վերականգնվել է: