Բաժիններ՝

Շիրխանյանին ենթարկում են հոգեբանական ճնշման, որ ընդունի իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան. news.am

ԱԱԾ կողմից վնասազերծված «Զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի նկատմամբ գործադրվում է հոգեբանական ճնշում, որպեսզի նա ընդունի իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ հավելելով, որ քրեակատարողական հիմնարկների վարչության կողմից իրենց՝ Շիրխանյանին կրկնակի բժշկական հետազոտության ենթարկելու վերաբերյալ միջնորդության մերժումը նույնպես այդ նպատակն ուներ:

«Այս բոլոր քայլերն ուղղակի Շիրխանյանին հոգեբանական ճնշման ենթարկելու համար են արվում, որպեսզի նա իրեն առաջադրված մեղադրանքում իր մեղավորությունն ընդունի: Հենց այդ պատճառով էլ մերժվում են մեր օրինական պահանջները, սակայն մենք կրկին բողոքարկելու ենք»,-ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս