Բաժիններ՝

Տղամարդը մեղադրվում է իր կնոջը այլ տղամարդկանց սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ մատուցել հարկադրելու մեջ

Դատարան է ուղարկվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և թրաֆիkինգի դեպքով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ վիճակի խոցելիությունն օգտագործելով` վերջինիս և այլ տղամարդու սեռական հարաբերության տեսաձայնագրությունն ինտերնետային կայքում և կնոջ հարազատների շրջանում հրապարակելու սպառնալիքով, ինչպես նաև` պարբերաբար նրա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով շահագործել է նրան` հարկադրել է ինտերնետային կայքում տեղադրված հայտարարությունների միջոցով հրավիրված հաճախորդներին իր կողմից վարձակալած տանը որոշակի վարձավճարի դիմաց մատուցել հաճախորդների սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ:

Տղամարդը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ: Նախկինում չդատապարտված տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը մակագրվել է դատավորին, ով փետրվարի 24-ին այն վարույթ է ընդունել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս