![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/vtar-2.jpg)
Փետրվարի 28-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Պրադո» մակնիշի 13DR333 պ/հ (վարորդ՝ Ռ. Պ.) ավտոմեքենան (3 ուղևոր):