
Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 1-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Վանտյան փողոցի, Սեբաստիայի փող. 90-ից-230` զույգ և 155-ից-163` կենտ համարների անհատական տնատիրությունների, Ծերենցի փողոցի և 2-րդ, 3-րդ նրբանցքների, Ջիվանու փողոցի և 1-ին նրբանցքի, Մամիկոնյան, Մանուկյան փողոցների, Շահումյան 4-րդ փողոցի և 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, 5-րդ փողոցի, 6-րդ փողոցի և 1-ին նրբանցքի, 7-րդ փողոցի և 1-ին նրբանցքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: