Նախօրեին 79-ամյա կինն ինքնասպան է եղել 4-րդ հարկի բաց պատշգամբից ցած նետվելու միջոցով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության նախագծի բացման արարողությունից հետո լրագրողներին տված իր ճեպազրույցում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ պուրակի կառուցումը նախատեսվում է շինարարական աշխատանքների ավարտից հետո:
Տեղեկություններ էին տարածվել, որ ոստիկանները բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին եւ նրա ընկերներին:
«Ոչ միայն սարքավորումներ են բերել և տվել Հայաստանին, աշխարհի բազմաթիվ զարգացող երկրներին այսօր մի շարք բարեհոգի և բարեսիրտ կազմակերպություններն աջակցում են, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ երկամյակի շրջանում մոտվարոպես 600 հազար դոլարի տեխնիկական աջակցություն է տալիս Հայաստանին»:
Մայիսի 20-22-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Մինսկում կմասնակցի Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների պաշտպանության նախարարությունների միջև ռազմավարական պլանավորման հարցերով հանդիպմանը:
Ընդ որում այս ամենն արել են շատ տարօրինակ ձեւով. Պալաչին ու ընկերներին պառկացրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները:
Մայիսի 22-ին հանրապետության բոլոր դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»՝ տասնյակ հազարավոր շրջանավարտների համար դառնալով կյանքի նոր փուլի սկիզբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ:
Վայքի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այժմ աշխատանքներ են տանում միակողմանի երթևեկություն ապահովելու համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մայիսի 11-ին Աշտարակի բժշկական կենտրոն ուղևորվելու ճանապարհին մահացած 67-ամյա Սուրիկ Պետրոսյանի հարազատների կարծիքով, տղամարդու մահվան մեջ մեղավոր է ԲԿ-ի բժիշկ Բագրատունյանը, ով մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել:
Այսօր Գյումրիի կենտրոնական հրապարակում նախատեսված էր քաղաքի անհատ տաքսի մեքենաների վարորդների բողոքի ակցիան, որն ինքնաբուխ էր, սակայն ժամանակից շուտ տարածք այցելած ոստիկանները եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկսեցին հատուկ աշխատանք տանել վարորդների հետ՝ նշելով, թե իրենց գործունեությանը խոչընդոտողներ չեն լինի, տուգանքներ չեն կիրառի առաջիկայում, ուստի հավաքվելու նպատակ չկա:
Մայիսի 19-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ մի կին թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում հարձակվել է իր վրա և իրենք հիմա գտնվում են Աբովյան պուրակի մոտ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի «Երեւան» պուրակ եւ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին:
Նախօրեին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատվիրակության անդամներին:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի դրամական միջոցները 2014թ. վերջին կազմել են 39 հազ. դոլար, մինչդեռ նրա տարեկան աշխատավարձն ընդամենը 4 մլն 333 հազ. դրամ է:
«Որդիս` Հովհաննես Չոլախյանը դատապարտվել է 11 տարի 3 ամիս ազատազրկման: Ինքը դատապարտվել է մեկ ուրիշի կատարած հանցագործության համար, հիմա հացադուլ եմ անում ՝ նախագահից ակնակալում եմ արդարության հաստատում»:
Մայիսի 20-ին, ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում՝ «Լևոն և Լամառա» դեղատան մոտակայքում գտնվող կրպակի վաճառողը կողքի ընկած դիրքում է և չի արձագանքում:
Մայիսի 20-ին, ժամը 04.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Oրերս ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին և նրա որդուն:
Նախօրեին կայծակնային արագությամբ տարածվեց լուրն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը քաշքշել է Աբովյանի շուկայի առեւտրականներին, նրանց լցրել ավտոմեքենաները եւ տարել Առինջ՝ հընթացս խոչընդոտելով լրագրողների աշխատանքը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին, երբ Սերժ Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզ, այդ ընթացքում անդրադարձել է նաեւ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի առաջադրմանը:
Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ ունեցավ երկրորդ համարի ներքո և անցավ եզրափակիչ փուլ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ նա հաղորդում է տվել այն մասին, որ իբրև տղամարդը խաբեության եղանակով իրեն Երևան քաղաքից տարել է նրան պատկանող ընկերության աշխատասենյակ և սպառնացել, որ իրեն այնտեղ պահելու է այնքան ժամանակ, մինչև իր ունեցած պարտքը չմարի:
Քիչ առաջ Վիեննայում տեղի ունեցող «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում երկրորդ համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է «Եվրատեսիլ 2015» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Genealogy խումը «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով ելույթ կունենա երկրորդ համարի ներքո:
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի և Նաիրիի բաժնի ծառայողները Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 19 շենքի բակից Նոր Հաճնի բաժանմունք բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Ղ.-ին:
Կան բարոյական չգրված օրենքներ, որտեղ ընտանիքը սրբություն է, ու այդ բարոյական օրենքները ոտնահարողին կդատապարտի հայ հասարակությունը՝ ազնիվ կեցվածքով յուրաքանչյուր հայ մարդ:
Տիգրան Մեծի 5-րդ շենքի բնակիչները կանգնած են շենքի փլուզման վտանգի առաջ: Հատկապես անձրևային եղանակներին կտուր չունենալու պատճառով ամբողջ շենքը ողողվում է անձրևաջրերով: