Բաժիններ՝

38-ամյա կինը քարով հարվածել է ամուսնու երկրորդ կնոջ 4 ամսական երեխայի գլխին ու սպանել. գործը դատարանում է

Արագածոտնի մարզում մանկահասակ երեխայի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:

Երեխայի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհուն: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում 2008թ. մարտ ամսին, դեռևս չպարզված օրը, իր ամուսնու և և նրա երկրորդ կնոջ մանկահասակ դստերը` 2007թ.-ին ծնված 4 ամսական երեխային ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով՝ քարով հարվածել է նրա գլխին և սպանել նրան:

Նշենք, որ Քննչական կոմիտեն, որի վարույթում քննվել է քրեական գործը, հաղորդում էր տարածել այն մասին, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ երեխան մահացել է նրա նկատմամբ կիրառված բռնության հետևանքով. պատճառվել են գանգուղեղային բութ վնասվածքներ: Ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ երեխայի սպանության մեջ մեղադրվող կնոջ մոտ հայտնաբերվել է «թուլամտություն անհայտ ախտածագման»:

Փորձագետները դժվարացել են պարզել երեխայի սպանության մեջ մեղադրվող կնոջ մեղսունակության հարցը հանցագործության կատարման ժամանակ՝  մատնանշելով օբյեկտիվ տեղեկությունների, որևէ բուժփաստաթղթերի բացակայությունը, սակայն փաստել են, որ ներկա հոգեկան վիճակում նա չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, կարիք ունի հարկադրական բուժման՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Նա սոցիալապես վտանգավոր է ինչպես՝ իր, այնպես էլ՝ շրջապատի համար:

Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս