Բաժիններ՝

Երևանում կատարված գողությունները բացահայտվել են

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1977 թ. ծնված Երիբեկ Ք.-ն 2015 թ. դեկտեմբերին Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հագուստի խանութից գողացել է 15.000 դրամ արժողության բաճկոն:

Փետրվարի 25-ին, ժամը 21.00-ին, Երիբեկ Ք.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Պարզվել է նաև, որ նա.

– փետրվարի 24-ին, ժամը 14.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 39 հասցեում գտնվող ընկերության գրասենյակից գողացել է բջջային հեռախոս:

– փետրվարի 17-ին Կոմիտասի պողոտայի 8 հասցեում գտնվող ընկերության վաճառքի սրահից գողացել է 2 բջջային հեռախոս` պատճառելով 108.900 դրամի նյութական վնաս:
Քննությունը շարունակվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29