Դավիթաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. կա տուժած

Փետրվարի 28-ին, ժամը 09.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևելի հատվածից և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավիթաշեն գյուղի 7-րդ փողոցի Ազատամարտիկների թիվ 1 տան մոտակայքում բախվել են Օպել մակնիշի 83 AA 808 պ/հ (վարորդ` Ա. Չ.) և ԲՄՎ մակնիշի 98 RN 008 պ/հ (վարորդ` Ս. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել թիվ 1 տան բակում: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս