
Արտավազդ Փելեշյանն ու Տիգրան Մանսուրյանն այցելեցին Կոմիտասի անվան Պանթեոն և թանգարան-ինստիտուտ

Աշխարհահռչակ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում է: Նա այստեղ`Երևանում, օրեր առաջ նշեց իր ծննդյան օրը, իսկ այսօր իր վաղեմի ընկերոջ, մեկ այլ լեգենդար հայի` կոմպոզիտոր Տրգրան Մանսուրյանի հետ այցելեց Կոմիտասի անվան Պանթեոն, որից հետո երկու մեծանուն հայերը հյուրընկալվեցին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, որտեղ թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանի և թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանի ողջ տարածքում: Հանդիպումն ավարտվեց երկու հայերի` Արտավազդ Փելեշյանի և Տիգրան Մանսուրյանի համատեղ հուշագրությամբ, որը զետեղվեց թանգարան-ինստիտուտի գրառումների մատյանում:
Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի, հատուկ 168.am-ի համար