«Այդ զենքը մի օր պետք է կրակեր». Գևորգ Կոստանյանը՝ ԱԱԾ-ի վնասազերծած խմբի մասին
Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը բազմաթիվ ցուցումներ է տվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևրգ Կոստանյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի կարծում՝ ճիշտ կլինի հրապարակել, թե ինչ ցուցմուներ են տրվել նախաքննության մարմնին:
«Ճիշտ չի լինի հրապարակենք, թե ինչ գործողություններ կատարելու կամ չկատարելու կամ ինչ դատավարական որոշումներ կայացնելու անհրաժեշտություն է տեսել հսկող դատախազը, որովհետև դա ինքնին, ըստ էության, կբացահայտի նախաքննության՝ տվյալ փուլում ձեռք բերված տեղեկությունները: Հեևաբանար, ես զերծ կմնան, համենայնդեպս վստահեցնում եմ, որ դատախազական հսկողությունը պատշաճ մակարդակի իրականացվում, և այդ գործն անընդհատ քննարկման առարկա է դառնում հենց գլխավոր դատախազությունում»,- ասաց Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով՝ օպերատիվ-հետախուզական գործունեությունը դեռևս շարունակվում է, ԱԱԾ-ն և ոստիկանությունը բավական արդյունավետ աշխատանք են կատարել և կատարում: Անդրադառնալով այն հանգամանքին, որ հանրության շրջանում թերահավատություն կա, նա նշեց, որ դրա համար հիմքեր չի տեսնում.
«Այդ զենքը մի օր պետք է կրակեր, ինչ-որ մի տեղ պետք է կրակեր: Դա ուղղված կլիներ պետական մարմնին, թե ուղղված կլիներ կոնկրետ անձի կամ անձանց կամ անձանց խմբերին, դա այս պահի դրությամբ, այսինքն՝ հասարակական վստահության մթոնոլորտ ձևավորելու տեսակետից, նշանակություն չունի:
Համենայն դեպս, այն, որ իրավապահ համակարգին, իրավապահ մարմիններին հաջողվել է առնվազն վնասազերծել մի խումբ մարդկանց, ովքեր իրենց տրամադրության տակ ունեն այդչափ զենք և զինամթերք, ես կարծում եմ, ցանկացած քաղաքացի պետք է շատ ուրախ լինի, որ մենք ինչ-որ մի վտանգից, ինչ-որ մի հանցագործությունից կամ ոճրագործությունից զերծ ենք մնացել: Հիմքեր՝ անհավատ վերաբերվելու, ես չունեմ և չեմ տեսնում»: