Այսօր՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ազգային ժողովի բակում ընդունելություն է կազմակերպվել: ԱԺ-ն բացել է դարպասները և հյուրընկալել մանուկներին: Երեխաներին զվարճացնում են համերգային շոու-ներկայացումը, էկզոտարիումը, տարբեր խաղերը, կա նաև անվճար հյուրասիրություն:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրներին:
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից մի կին փորձում է ինքնասպան լինել:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիի 28-ամյա բնակիչ Վլ.Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ։
Պաշտպանը դատարանին խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ Արշակ Ավազյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ մասնակցել է ԼՂՀ ազատագրական պայքարին, ծառայել հայկական բանակում, ամուսնացած է, ունի մշտական բնակության վայր, տան միակ աշխատողն է, այս պահին նրա տղան ծառայում է բանակում, նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուզմունք։
Մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում տուժած Հարություն Զաքարյանի ձախ աչքը ևս վնասվել է։ Այս մասին Еpress.am-ին ասել է ինքը՝ Զաքարյանը, ով ներկայումս գտնվում է Մոսկվայի ակնաբուժական հիվանդանոցներից մեկում։
«Ուղղակի ծախսերը առողջապահության ոլորտում այդքան կապված չեն հիմնական ցուցանիշների հետ: Օրինակ՝ հիմնական ցուցանիշներից կյանքի տևողությունը մենք մեկ շնչին ծախսում ենք 150 դոլար և ապրում ենք 74.5 տարի, ԱՄՆ-ն ծախսում 9000 դոլար ու ապրում են 79 տարի, Ճապոնիայում, որը կեսն է ծախսում՝ 4.5 հազար դոլար, ապրում են 84 տարի»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հունիսի 1-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող չգործող «Արտաշատ» հյուրանոցի տանիքից քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել:
«Փոխվել է կարգը, որ հիվանդը կարող է ինքն ընտրել՝ ո՞ր կլինիկայում կարող է բուժզննում իրականացնել: Հակակոռուպցիոն լրջագույն խնդիր ենք լուծել, երբ ֆիքսվում էր, թե որտեղ կարող է գնալ և բուժզննում իրականացնել և զրկվում էր ընտրության իրավունքից: Ու չնայած սրան 2.8%-ով բյուջեի ավելացում ունենք մարզերում»,- ասաց Ա.Մուրադյանը:
Մեզ համար մանկապաշտությունն ու հայրենապաշտությունը նույն երեւույթն են, երկուսն էլ առանձնահատուկ են մեր սրտում եւ գիտակցության մեջ՝ պահանջելով նվիրում, սեր ու ջանք:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանն, այսօր՝ հունիսի 1-ին, քիչ առաջ մահացել է:
Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում երիտասարդները ամփոփեցին նախորդ օրերի ստացած տեսական գիտելիքները, սովորեցին, թե ինչպես կարելի է այդ գիտելիքները գործնականորեն կիրառել, ֆիքսվեցին հստակ ուղղություններ և որոշվեց, թե ով կոնկրետ որ հարթակում ինչ գործունեություն պետք է ծավալի:
Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում ՀԲ-ի և պետական միջոցներով ստեղծվող գերազանցության կենտրոնում շուտով կարող է սկսվել ռադիոիզոտոպային արտադրությունը: Այսօր Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտին են մոտենում, ցիկլատրոնն արդեն տեղադրված է, ներկայումս մոնտաժային աշխատանքներ են ընթանում և հուլիսին փորձարարական աշխատանքները կավարտվեն:
2015 թվականի հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի 2015թ. հունիսի 3-ից:
«Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի մեկին, որպես նոր կառավարության անդամ ասել եմ, որ ավելի շատ պետք է մտածենք ծնողազուրկ, ճակատագրի բերումով քրեակատարողական հիմնարկներում հայտնված, ծանր սոցիալական պայմաններում ապրող երեխաների մասին և մեր ուժերի սահմաններում մի փոքր ավելի պայծառ դարձնենք նրանց կյանքը: Այսօր էլ մեր հոգածության և ուշադրության կենտրոնում են հատկապես այդ երեխաները»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով 55-ամյա քաղաքացու մահվան դեպքի առթիվ:
Մայիսի 31-ին` առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Գեղարքունյաց թեմ: Սևան քաղաքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ նորակառույց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
Հունիսի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարով զինծառայողներից Մհերին նորից են վիրահատել:
Երեխաները մեր կյանքի ուրախությունն են եւ իմաստը, հետեւաբար նրանց առօրյան ավելի ապահով ու բարեկեցիկ դարձնելը յուրաքանչյուր ծնողի գերագույն նպատակն է: Այդպես է նաեւ պետության պարագայում:
Ես համոզված եմ, որ դուք բոլորդ էլ շատ եք սիրում մեր քաղաքը, և ուզում եմ, որ նրան վերաբերվեք մեծի, տանտիրոջ նման, քանի որ այն իրականում հենց ձե՛րն է և դու՛ք եք նրա վաղվա իրական տերը:
Զուր չի ասված, որ երեխաները երկրի ապագան են։ Ուստի մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ երաշխավորենք փոքրիկների համար խաղաղ, անհոգ մանկություն։ Երկրապահն իր պարտքն ու պարտականությունն է համարում մանուկների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում հայոց պետականությանը սատարելը։
Հունիսի 1-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշի գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հերթական կադրային փոփոխությունները Շիրակի մարզում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Այս տարվա մայիսի 1-ի դրութամբ կենսաթոշակային հաշիվ ունեցող անձանց թիվը, որոնց վրա առկա են կենսաթոշակային միջոցներ, կազմում է 171925 անձ, իսկ հաշիվներին առկա կուտակային հատկացումների գումարը 15 մլրդ դրամից քիչ ավելի է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցի սկզբնամասի բնակիչներից տեղեկություն է ստացվել, որ նշված տարածքում հայտնաբերվել է կոշկակարի դին: Նախնական տեղեկությունների համաձայն, խոսքը 1975 թվականին ծնված Հովհաննես Խաչատրյանի մասին է, ում կոշիկի վերանորոգման կրպակը գտնվում էր այդ տարածքում:
Ժամը 10:30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են ПАЗ մակնիշի 31 ԼՍ 608 համարանիշի և Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված Daewoo մակնիշի ՊՆ 0319 Մ համարանիշի ավտոմեքենաները: