Օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հայցին՝ ասաց. «Նախ՝ տարրական իրավաբանական գիտելիքների տիրապետող անձը գիտի, որ պատասխանատվություն կրում է այն անձը, ով սկզբնաղբյուրն է, ով տեղեկությունն առաջին տարածողն է: Մենք առաջին տարածողը չենք: Ավելին, մենք ընդամենը վերլուծել ենք այն հրապարակումները, որոնք եղել են համացանցում: Լրագրողն իր տեսակետն է հայտնել, վերլուծական հոդված է գրել: Այսինքն՝ իմ պրակտիկայում, համենայն դեպս, առաջին դեպքն է, որ վերլուծական հոդվածի համար լրատվամիջոցին դատի են տալիս:
«Գլխացավի դեղ է պետք ունենալ»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Վահան Հովհաննիսյանի՝ թե՛ որպես անձնավորության, թե՛ որպես մտավորական գործչի մտքերը միայն այս հոդվածաշարով չեն ամփոփվում, նրա ելույթները, վերլուծությունները, գիրքն ամբողջությամբ մեր պետականության, ապագայի իդեալների և դրանում ամփոփված մեր ամբողջականության մասին է: Փառք Աստծո, որ Վահանին հաջողվեց իր մտքերը շարադրել»:
Հունիսի 1-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ, Ազգային ժողովի այգում Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Կլինեն անակնկալներ:
Այսօր տեղի ունեցավ ՀՅԴ-ական գործիչ, Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը:
«Նման տեղեկություններն անհեթեթություն որակելուց առաջ ճիշտ կլիներ, որ իրենք զբաղվեին և հասկանային, թե ինչ է կատարվում իրենց մանկատներում ու գիշերօթիկներում: Եթե ինքը բացահայտորեն հերքում է այն անմարդկային վերաբերմունքի ակնհայտ դեպքերը գիշերօթիկներում, որոնք ակնհայտ արձանագրված են ՄԻՊ զեկույցում, բնականաբար, այս դեպքերն էլ պիտի հերքի»:
Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել «կազմակերպված խմբի իրականացրած խաբեբայություն» հոդվածով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ՍՊԸ-ի բացման արարողությանը:
Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին Ջերմուկ քաղաքում մասնակցել է «Հայաթ Փլեյս» հյուրանոցա-առողջարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Զվարթնոց թաղամասում գազալցակայանի պայթունի հետևանով տուժած Արթուր Գասպարյանը տեափոխվել է բաժանմունք: «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հոսպիտալացված Արմեն Ռաֆիկի Հակոբյանի և Արմեն Հակոբի Հակոբյանի առաջողական վիճակում փոփոխություն կա, նրանք դուրս են եկել շոկային վիճակից:
25-ամյա նորաշենցի երիտասարդն ինքնասպանություն է գործել որսորդական հրացանով:
Ի սկզբանե բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման գործընթացը տեղի ունեցավ բազմաթիվ խախտումներով: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթի բոլոր պահանջներն, ըստ էության խախտվեցին, և էլեկտրացանցերի սեփականատեր դարձավ օֆշորային ընկերություն:
«Բնականաբար, դա անկհայտ սուտ է, անձին քրեական հանցագործության մեջ մեղադրող սուտ է: Մի բան ասեմ՝ նման վթար տեղի ունեցել է, Հովիկ Հայրապետյանը մահացել է, դրա համար դատապարտվել է անձ, կին՝ Աննա անունով»,- ասաց Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ այդ գործով դատավճիռը եղել է 2003թ. ապրիլի 25-ին:
Այս տարվա հունվարի 12-ին բանակ զորակոչված 19-ամյա Խդր Սարոյանը մահացել է: Զինծառայողը Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ էր:
Հարցին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ մեծ շարժում սկսվեց, և ինչ-որ հաջողության հասան, հիմա հնարավո՞ր է՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն էլ «Դ!եմ եմ»-ի նման՝ վերածվի մեծ շարժման, տնտեսագետը պատասխանեց՝ իհարկե, հնարավոր է. «Գալիս է՝ մի պահ է հասնում, երբ արդեն հնարավոր չէ համակերպվել և դիմանալ: Դրա համար ես նշեցի, որ այս թանկացման պրոցեսը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Չեմ ուզում ինձ վրա վերցնել ծանր բեռ ու ասել, որ, այո՛, տեղի կունենա հեղափոխություն, բայց կարող է տեղի ունենալ»:
Երևանյան լճի կամրջի վրա Շենգավիթ վարչական շրջանի մուտքն ազդարարող ցուցանակի գլխին ծածանվող ՀՀ դրոշի բզկտված վիճակը ճչում է այս դրոշի նման Հայաստան պետության քրքրված լինելու փաստի մասին: Սա մեր պաշտոնյաների իրական այն դեմքն է, նրանց վերաբերմունքը ՀՀ խորհրդանիշների նկատմամբ, որը վկայում է տվյալ պաշտոնին նրանց անհամապատասխանության մասին:
Գազալցակայաններում տեղի ունեցած վերջին դեպքերի 90%-ի դեպքում մեղավոր են վարորդները: Նման կարծիք այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը:
168.am-ի հարցին, թե արդյոք մանկատների ղեկավարների հետ քննարկվե՞լ է խնդիրը, և գուցե տնօրենները տեղյակ չեն, բայց ստորին օղակնե՞րն են նման բան անում, նախարարը պատասխանեց, որ քննարկում եղել է, իսկ ստորին օղակի աշխատողների մասին հորդորեց ենթադրություններ չանել. «Առանց հիմքերի՝ որևէ հայտարարություն ճիշտ չեմ համարում: Ավելին, վերջին տարիներին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներն իրապես մեծ արդյունքներ են տվել, ինչն արձանագրվում է նաև միջազգային կազմակերպությունների տված զեկույցներում: Եղած թերությունների ուղղությամբ պետք է աշխատել»:
«Բնականաբար, ցանկացած սակագնի բարձրացում մտահոգում է մեզ, որովհետև դրա առաջին ազդեցությունը սոցիալական խոցելի խմբերի վրա է: Պետության քաղաքականությունը և կառավարության գործողությունները պետք է ուղված լինեն առաջին հերթին սոցիալական խոցելի խմբերի պաշտպանությանը: Բոլոր հնարավոր մոտեցումները քննարկվում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ԵՏՄ շրջանակերում քնարկվում է կենսաթոշակային նոր նախագիծ, որը չի առնչվելու ոստիկանության և զինված ուժերի ծառայողներին:
168.am-ի հարցին, թե անվերջ արդարացնելով ինչքա՞ն կարելի է թանկացնել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Շտապողականություն պետք չէ ցուցաբերել, սպասենք, մի քանի օր մնաց՝ 2-3 օր, կլինեն լսումերը, հանձնաժողովն իր կարծիքը կհայտնի, և քաղաքական ուժերն էլ կհայտնեն իրենց կարծիքները»:
Մեկ տարի առաջ հիմնադրելով ասոցիացիան՝ մենք նպատակ ունեինք, համախմբելով ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բուժաշխատողների ջանքերը, աջակցել զինվորի ու սպայի առողջության պահպանման, արդյունավետ բուժման, բանակի բուժծառայության զարգացման գործին, ստեղծել մի տանիք, մի հարթակ, որը հնարավորության կտար բժիշկներին խոսելու սեփական մտահղացումների, նախաձեռնությունների ու խնդիրների մասին, որոնելու դրանց լուծման ուղիները:
ՀՀ 2014 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերի 27.7%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին:
Աբովյան փողոցոմ՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, քաղաքացիները նկատում են, որ նրանք փորձում են գողություն կատարել և երբ մոտենում են նրանց, վերջիններս Lexus-ով դիմում են փախուստի՝ ճանապարհին հարվածելով թույլատրելի հատվածում կայանված մի քանի ավտոմեքենաների:
Նշված է, որ «Ֆինանսների նախարարը Ազգային ժողով էր եկել թիկնապահներով: Մինչ նախարարը ներսում հետևում էր բյուջեի կատարողականին, թիկնապահներից մեկը նրան սպասում էր պիջակը ատրճանակի պատյանից կախած»:
Մայիսի 29-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբայեդով փողոցի թիվ 7 շենքում տեղի է ունեցել ջրագծի վթար:
«Փառք ու պատիվ մեր բժիշկներին ու նման քաղաքացիներին: Հայի տեսակը ուրիշ է: Նախ, քաղաքացիները ինքնակամ իրենց արյունով կիսվելու ցանկություն հայտնեցին: Հազարավոր մարդիկ են գալիս՝ ծանոթ, անծանոթ, իսկ, երբ տեսնում ես, որ բժիշկները մեզ նման գիշերները չեն քնում եւ կիսում մեր անհանգստությունը եւ միաժամանակ արցունքն աչքերին բուժում հիվանդին, դա մի այլ զգացողություն է, մի այլ կերպ է ապրեցնում: Փառք ու պատիվ նրանց, փառք ու պատիվ հայի այդ տեսակներին»:
Պարզվում է՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը ևս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ:
Ալյուրի ներկրումը հնարավոր դարձավ ոչ միայն այն պատճառով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո վերացավ մաքսատուրք վճարելու անհրաժեշտությունը, այլ նաև ռուսական ռուբլու կուրսի անկման արդյունքում: Ռուսական ալյուրի ներկրման արդյունքում էականորեն նվազեց Հայաստանում վաճառվող ալյուրի գինը:
Մայիսի 29-ին, ժամը 02.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկի մոտկայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: