«Ոնց որ Դուք փողոցն անցնեք` Ձեզ 200 դրամ տուգանեն, շատ ծանր կտանե՞ք». Պարույր Հայրիկյան
Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում կայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառել՝ շուրջ 60 մլն դրամի չափով:
168.am-ը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ ՀԾԿՀ-ի այս քայլն արդյոք պայմանավորվա՞ծ էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ տարվող բողոքի ցույցերի հետ, որոնք տեղի ունեցան վերջին 3 շաբաթվա ընթացքում: Ի պատասխան մեր հարցին՝ Պ. Հայրիկյանն ասաց. «Ոնց որ Դուք փողոցն անցնեք՝ Ձեզ 200 դրամ տուգանեն, շատ ծանր կտանե՞ք: Այսպիսի մի տուգանք է սահմանվել ՀԷՑ-ի նկատմամբ»:
Հարցին՝ ըստ Ձեզ ՀԾԿՀ-ի այս քայլն ինչ-որ նպատակ հետապնդո՞ւմ էր, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա իր չափով ձևական քայլ էր. «Ըստ երևույթին՝ ցուցադրական նպատակ է հետապնդում, որ՝ «տեսեք՝ մենք ինչ խիստ են»»: