
Սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով ժամանակավորապես չեն գործելու Նոր կյանքի և Գյումրու «Արևիկ» մանկապարտեզները

asparez.am-ը գրում է. Շիրակի մարզպետի առաջարկությամբ եւ համայնքների ղեկավարների որոշմամբ` ժամանակավորապես դադարեցվել են Նոր Կյանք համայնքի եւ Գյումրու «Արեւիկ» մանկապարտեզների աշխատանքները: Աշխատանքների դադարեցման պատճառները եղել են սանիտարահիգիենիկ պայմանների անբավարար լինելը, ջրի բացակայությունը: Նշված հաստատություններում երեխաները կշարունակեն հաճախել հանձնաժողովի հայտնաբերած շենքային թերությունները վերացնելուց հետո միայն:
Գյումրու «Արեւիկ» մանկապարտեզը գործում է քաղաքի Նորավան թաղամասում` շենքային անբավարար պայմաններում: Սա թաղում միակ նախադպրոցական ուսումնական հաստատությունն է եւ ըստ ցուցակի ունի 90 սան:
Մի քանի ամիս առաջ Ավագանու որոշմամբ «Արեւիկ» մանկապարտեզին համայնքի բյուջեից տրամադրվեց 600 հազար դրամ` ջրախողովակներ անցկացնելու համար, սակայն միայն խողովակների տեղադրմամբ մանկապարտեզի շենքային խնդիրները չեն լուծվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: