Արտակարգ դեպք Երևանում. տաքսիստը կնոջը վրաերթի ենթարկելուց և փախնելուց առաջ ասել էր` «Կարևորը` չմեռար». shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Opel մակնիշի 35 TO 218 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ վրաերթի ենթարկեց փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 68-ամյա Հրածին Առաքելյանին:
Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմեց փախուստի:
Բարեբախտաբար, վրարեթի ենթարկվածը վնասվածքներ չի ստացել, իսկ հավաքվածներին էլ ավելի շատ զայրացրեց այն փաստը, որ վրաերթի ենթարկող ճիվաղը, տեսնելով որ կինը ընկած է գետնին` փախնելուց առաջ մի բան է ասել` «Կարևորը` չմեռար»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: