Բաժիններ՝

Ինչո՞վ եմ ես կապված իշխանությունների հետ. Արմեն Հարությունյան. news.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր ընտրված Արմեն Հարությունյանն աշխատանքի է անցնելու օգոստոսի վերջին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արմեն Հարությունյանը:

Նա նշել է, որ դեռ գտնվում է Ուկրաինայում եւ աշխատում է ՄԱԿ-ում, օգոստոսի վերջին կանցնի ՄԻԵԴ-ում աշխատանքին, այդ պատճառով դեռ դատարանի գործունեության հետ կապված չի ցանկանում ոչինչ ասել:

Արմեն Հարությունյանին NEWS.am-ը հարցրել է ՄԻԵԴ-ի մրցույթից, մասնավորապես՝ նրա հակառակորդները գրագողության փաստերի մասին էին բարձրաձայնում, ասում էին, թե իշխանության թեկնածուն է, իսկ ահա կոմիտեի հրապարակած եզրակացությունից պարզվեց, որ նա մյուս մրցակից թեկնածուից՝ Լիանա Հակոբյանից չնչին առավելություն ունի:

«Այդ ամեն ինչը միշտ էլ նման պրոցեսների ժամանակ նման մարդիկ հայտնվում են: Ինչ վերաբերում է կոմիտեին, ես չգիտեմ՝ ինչ փոքրամասնության մասին է, գիտեմ, որ կոմիտեն ինձ է երաշխավորել, իսկ կոմիտեի երաշխավորությունը հաստատ երկրի իշխանություններից չէր գալիս: Մնացած բաները պետք է դատարանով հարցը բարձրացնել, ով ինչ ասում է, ամեն ինչին հո՞ չենք կարող ռեակցիա տալ»,-այսպես է պատասխանել Արմեն Հարությունյանը` իր հասցեին հնչեցվող քննադատություններին:

Նա չի համաձայնել դիտարկմանը, որ իշխանության հետ կապված է հազար թելերով ու դա կարող է կաշկանդել ՄԻԵԴ-ում իր անկախ դատավոր լինելուն:

«Ինչո՞վ եմ ես կապված, ես հինգ տարի է աշխատում եմ մի համակարգում, որը երկրի հետ կապված չէ, օմբուդսմեն եմ աշխատել, օմբուդսմենի ի՞նչն է կապված, դրանից առաջ էլ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր եմ եղել, դրանից ո՞րն է կապված իշխանության հետ, դրանք են եղել իմ աշխատանքները»,-ասել է Արմեն Հարությունյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս