
Մահվան ելքով վրաերթ` Երևանում. տաքսու վարորդը վրաերթից հետո բախվել է ոստիկանության ծառայողի կայանված Nissan-ին. shamshyan.com

Երեկ` հուլիսի 11-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ներքին Չարբախ 3-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Արամայիս Օհանյանը Արտաշիսյան 57/12 հասցեի դիմաց իր վարած Opel Astra մակնիշի 33 ՏV 203 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի բնակիչ, 28-ամյա Կարեն Առաքելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Ա. Օհանյանը բախվել է Երևանի բնակիչ, 49-ամյա Արսեն Զարգարյանին պատկանող Nissan Tiana մակնիշի 71 ՍN 100 համարանիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված Կ. Առաքելյանը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: