Բաժիններ՝

46-ամյա տղամարդը հյուրանոցում բռնաբարել է կնոջը

Դատարան է ուղարկվել Երևանում բռնաբարության դեպքով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Երևան» հյուրանոցային համալիրի առանձնասենյակներից մեկում, օգտվելով կնոջ անօգնական վիճակից, բռնաբարել է նրան:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործին որպես իրեղեն ապացույցներ՝ կցված են 5000 դրամը, տուժողի մազի և արյան նմուշը, ամբաստանյալի և տուժողի հագուստը:

Նշենք, որ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել տղամարդուն (ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մաս), որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս