
Լևոն Հայրապետյանը Գերման Ստերլիգովին մինչև 1 մլն դոլար արժողությամբ ձիերի երամակ է նվիրել

Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատած ռուս գործարար Գերման Ստերլիգովին բարերար Լևոն Հայրապետյանը հիրավի արքայական նվեր է արել` նվիրելով ձիերի երամակ: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Թվով 8 զտարյուն ղարաբաղյան ձիերն այսուհետ կապրեն ֆերմեր Ստերլիգովի մոտ ու կօգնեն նրան զարգացնել տնտեսությունը:
Հետաքրքիր է, որ ձիերից մեկին բերել են Մեծ Բրիտանիայի արքայական ձիանոցից, մյուսին՝ Հոլանդիայից: Հայրապետյանի ներկայացուցչի խոսքով՝ նման երամակի արժեքը կարող է կազմել մինչև 1 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքին ներգրավվածության համար: Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը:
Լևոն Հայրապետյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել, որը վերջերս երկարաձգվել է: