«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման ձևական պատճառաբանությամբ: Նա աշխատում էր «Այբ» դպրոցում՝ որպես անվտանգության աշխատող:
Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Քրեակատարողական հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:
Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով տուժողի՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու և գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու ունակությունը պարզելու նպատակով նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, որի հերթական նիստի օրը նշանակվել է 2015թ. մայիսի 21-ին՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում։
«Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման մասին որոշումը ՀՀ կառավարությունը կընդունի առաջիկա նիստում:
Հայկ Կյուրեղյանի պաշտպան նշանակված Անժելա Հոբոսյանի կարծիքով՝ իր պաշտպանյալն իր իրավունքներից ոչ մի կերպ չկարողացավ օգտվել: Այսօր լրագրողների հետ զրույցում հանրային պաշտպանն ասաց. «Կարծում եմ, որ այս միջնորդությունը, որ արեց դատախազը, կարող էր իրականացնել նաև հենց առաջին դատական նիստի ընթացքում, որովհետև, ըստ իս, ինքը կարդաց մեղադրական եզրակացությունը, այն, ինչով գործը եկել էր դատարան»:
Արսեն Ավետիսյանի հետ խոսակցությունը չի ստացվել, այն վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինչի ժամանակ ինքը մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Ավետիսյանի դեմքին, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո մի քանի անգամ ոտքերով հարվածել է նրա մարմի տարբեր մասերին:
Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչածածկ տարածքների խնդրին՝ Մ. Մինասյանը ցավով նշեց, որ կանաչն ընդհանրապես Երևանին չի բավականեցնում և այս պահին եղած ցուցանիշները շատ ցածր մակարդակի վրա են գտնվում
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ և փլուզումներ են գրանցվել համշենահայերով հոծ բնակեցված Արդվին նահանգի Խոփա քաղաքում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով դատախազն այսօր պահանջեց նրան ազատազկել 14 տարով:
Օգոստոսի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում գտնվող գազալցակայնում, ավտոմեքենայի գազի բալոնը լիցքավորելու ժամանակ այն պայթել է:
Նոր ծնված երեխան արդեն հրեական Արժույթի միջազգային հիմնադրամին հազարավոր դոլարներ է պարտք: Չպետք է լիներ նման բան, բայց մենք թույլ տվեցինք
Արդեն 1 ժամից ավելի է, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գործող «GLASSWORLD» գործարանի վարչական շենքի դիմաց հավաքվել են գործարանի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ ղեկավարությունը ամիսներ շարունակ վճարում չի կատարում. ամեն անգամ աշխատակիցների հետ «շուն ու կատու են խաղում»՝ «ուրբաթ օրը համեցեք»:
Պռոշյան գյուղում հնչած կրակոցների գործով հետախուզվողին կալանավորեցին:
Նախօրեին լուր տարածվեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած, ուստի այն ցանկանում է վաճառել, բայց գնորդ չի գտնում։ Մեր տեղեկություններով, սակայն, «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլև իրավական խնդիրներ ունի։
«Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` սպանության մեջ կասկածվող, «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը ամիսներ առաջ ընկերոջ կողմից ընկերուհու սպանության մասին սցենար է կազմել եւ կիսվել մտերիմների հետ:
Մեզ հայտնի դարձավ, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Հարությունյանը, Արա Նռանյանը եւ Կարինե Մինասյանը, որոնք ունեն նախարարի կարգավիճակ, ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում:
Բնակիչների պատմելով՝ մարզում լուրեր են շրջանառվում, որ «Արմավիրի» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախուստի դիմել, եւ այս օրերին իրավապահները փորձում են գտնել նրան. «Հիմա չգիտենք, թե որտեղից է փախուստի դիմել, գոնե մարդկանց տեղյակ պահեն, թե ինչ է կատարվում: Ճիշտ հասկացեք՝ Գյումրիում ապրող Ավետիսյան ընտանիքի անդամների սպանությունից հետո վախ կա սրտներումս. չգան, մտնեն մեր տները, օգնեք՝ հասկանանք, թե ինչու են զինված հսկում մարզը»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Քննիչներն են դա ինձ ասել, իրենք են երեխաներին հարցաքննելով պարզել, որ դրանք էլի են երեխեքի ծեծել: Էդ 4 ամիսը որպես կուրսանտներ իրենք իրենց գործը չեն արել, զուտ ինքնահաստատվել են: Ամեն իրիկուն երեխաներ են տարել բիտովկա, ծեծել, վիրավորել: Հայկազը իրենց չի ենթարկվել, դրա համար ատամ են ունեցել վրեն»:
Օգոստոսի 24-ին, ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Տարոնիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Մերսեդես E220» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աղջիկը գտնվել էր այդ տանը հունվարի 31-ին, երբ Բոբբի Քրիստինային հայտնաբերել էին լոգարանում: Դանիելայի ընկերը՝ 24-ամյա Մաքս Լոմասն ու անձամբ Գորդոնը նույնպես տանն էին եղել, գրում է Daily Mail-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 22-ին, ժամը 15.00-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է ժամանել և բաժին տեղափոխվել 1993 թ. ծնված Աշոտ Պ.-ն:
Ավազակային հարձակում ոսկու շուկայում: Տուժողներից մեկը՝ մասնակից:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Սամվել Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչը իր հարցաքննության արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ:
Շատ ճակատագրեր խեղվեցին 88-ի աղետալի երկրաշարժի պատճառով: 27 տարի անց էլ Գյումրիում դեռ շատ ընտանիքներ են ապրում տնակային պայմաններում, շատերն են բախվում սոցիալական խնդիրների հետ և ունեն կեցության ու հացի խնդիր:
2015 թվականի օգոստոսի 24-ի՝ ժամը 06:55-ին, Երևան քաղաքի «Ճգնաժամային կառավարման կենտրոնից» ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տունը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 48 դեպքերը բացահայտվել են: