
Կրակը մարելուց հետո այրված տախտակների վրա հայտնաբերվել է տանտիրոջ դին. ՔԿ

2015 թվականի օգոստոսի 24-ի՝ ժամը 06:55-ին, Երևան քաղաքի «Ճգնաժամային կառավարման կենտրոնից» ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տունը:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ այրվել է Լոռու մարզի Պուշկինո գյուղի 177 տան ցախանոցը, որտեղ կրակը մարելուց հետո այրված տախտակների վրա հայտնաբերվել է հիշյալ տան սեփականատեր՝ միայնակ բնակվող, 1956թ. ծնված Հարություն Կիրակոսյանի դին՝ այրված-մոխրացած վիճակում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Հ.Կիրակոսյանի մահվան հանգամանքները, հրդեհի բռնկման պատճառները։ Նշանակվել են դատաբժշկական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ: