Քննչական կոմիտեի քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Սամվել Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչը իր հարցաքննության արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ:

Բացի այդ, նույն հարցաքննության արձանագրության մեջ առկա ստորագրություններն իր կողմից չեն կատարվել:

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս