Բաժիններ՝

19-ամյա կուրսանտի սպանության մեջ մեղադրվողները նախկինում այլ զինվորների են ծեծել. կուրսանտի հայր. news.am

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող 4 զինվորները նախկինում ծեծել ու վիրավորել են այլ ծառայակիցների: Այս մասին NEWS.am-ին ասել է  Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

«Քննիչներն են դա ինձ ասել, իրենք են երեխաներին հարցաքննելով պարզել, որ դրանք էլի են երեխեքի ծեծել: Էդ 4 ամիսը որպես կուրսանտներ իրենք իրենց գործը չեն արել, զուտ ինքնահաստատվել են: Ամեն իրիկուն երեխաներ են տարել բիտովկա, ծեծել, վիրավորել: Հայկազը իրենց չի ենթարկվել, դրա համար ատամ են ունեցել վրեն»,- ասել է  Հայկազ Բարսեղյանի հայրը:

Արկադի Բարսեղյանը կարծում է, որ եթե այդ հանգամանքները հաստատվեն, ապա կծանրացնեն մեղադրյալների պատիժը։

Սպանված 19-ամյա կուրսանտի հոր խոսքով`4 մեղադրյալներին էլ պետք է ցմահ ազատազրկման դատապարտել, թեեւ, ըստ նրա, նրանք արժանի են մահապատժի։

«Ի՞նչ եք կարծում, եթե տարիներ հետո դուրս եկան, ի՞նչ են լինելու, օրինավոր քաղաքացինե՞ր են լինելու, դուրս են գալու արդեն արյան հոտ առած: Պիտի գնդակահարեն, ինչի՞ իրենց համար պետությունը պիտի գումար ծախսի»,- ասել է Արկադի Բարսեղյանը:

Սպանված կուրսանտի հայրը հույս ունի, որ դատաքննությունը կսկսվի սեպտեմբերին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս