Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Դիմիտրով գյուղում տեղի ունեցած պայթյունի մասին

Օգոստոսի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում գտնվող գազալցակայնում, ավտոմեքենայի գազի բալոնը լիցքավորելու ժամանակ այն պայթել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Դիմիտրով գյուղում գտնվող գազալցակայանում 1986 թ. ծնված Հարություն Հ.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ընթացքում գազի բալոնը պայթել է:

Պատճառված վնասի չափը կազմում է 700.000 դրամ:
Պայթունի հետևանքով մարդիկ չեն տուժել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս