Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. shamshyan.com

Արդեն 1 ժամից ավելի է, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գործող «GLASSWORLD» գործարանի վարչական շենքի դիմաց հավաքվել են գործարանի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ ղեկավարությունը ամիսներ շարունակ վճարում չի կատարում. ամեն անգամ աշխատակիցների հետ «շուն ու կատու են խաղում»՝ «ուրբաթ օրը համեցեք»: Այս պահին նրանց հետ բակում հանդիպում է գործարանի իրավաբանական բաժնի պետ Արմեն Թորոսյանը:

Վերջինս աշխատակիցներին հայտարարեց, որ այսօր՝ ժամը 17:00-ին, նրանց աշխատավարձերը կբաժանվեն, սակայն աշխատակիցները չեն հավատում այդ խոսքերին՝ ասելով, որ դա տնօրինության հերթական ամպագոռգոռ խոստումն է:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում աշխատակիցներն ասում էին. «Առավոտից իրիկուն աշխատել ենք, ամիսներ շարունակ հավատացել ենք, որ աշխատավարձերը կստանանք, տնօրինությանը հավատացել ենք ու մեր հալալ քրտինքով աշխատել ենք, նույնիսկ վստահ ենք եղել, որ 2-3 ամսվա աշխատավարձը կանոնավոր կստանանք, սակայն ամեն անգամ մեր ականջներին լափշա են կախել: Արդեն համբերության բաժանը լցվել է: Եթե այս 2 օրերի ընթացքում աշխատավարձերը չվճարեն, ապա դիմելու ենք ամենակտրուկ միջոցների՝ ճանապարհները փակելով, կառավարության և նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիաներ անցկացնելով: Խանութներից սնունդը վերցնում ենք պարտքով՝ գրով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս