Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` Գեղարքունիքի մարզի բնակչուհին մեղավոր է ճանաչվել ծեծի համար և դատապարտվել 30 հազար դրամ տուգանքի:
Հանկարծ վերելակը կանգ է առել եւ նկատել են, որ փոքրիկ աղջնակը մարմնի վերևի հատվածով թեքված է դեպի առաջ, իսկ գլուխը՝ վերելակի աջ կողմից դուրս՝ վերելակի կողային երկաթի և երրորդ ու չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի միջև: Դայակը գրկել է երեխայի որովայնի հատվածից, որպեսզի չշարժվի և չվնասվի, ու զանգահարել երեխաների մորը, ապա՝ 911:
Թեև երեկ «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ տարեց մարդուն հարվածած ոստիկանին այսօր զրկել են լիազորություններից, «Ո’չ Թալանին» նախաձեռնությունը անելու է իր բողոքի ակցիան ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ: Այս մասին 168.am-ին հայտնեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Կյանքից հեռացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը` պարուհի Աստղիկ Զարգարյանը:
Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի հատվածում մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով մեքենայի ուղևորներ 1987թ. ծնված Գ. Ա.-ն, 1986թ. ծնված Թ. Հ.-ն և 1991թ. ծնված Ա. Հ.-ն տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Տուժածները ստացել են սալջարդ:
Այս փոփոխությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև թունելից դուրս եկող տրանսպորտային միջոցների վարորդների համար՝ նրանք անարգել, առանց կանգառ կատարելու Սարալանջի պողոտայով կերթևեկեն Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ:
ՊԲ առաջպահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել են:
Օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ տարեց մարդու նկատմամբ ոստիկանի բռնությունը հերթական անգամ բացահայտեց ռեժիմի դեմքը:
Դատախազության կողմից պահանջվել են «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը՝ ընթացիկ աշխատանքները ստուգելու և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ցուցմունքներ տալու համար:
Օգոստոսի 22-ին, ժամը 01.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում` ոստիկանության շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակած ոստիկանության աշխատակցի լիազորությունները դադարեցվել են:
«Պահանջում ենք անհապաղ պատժել օգոստոսի 21-ի դեպքերի ժամանակ տարեց մարդուն ապտակած սրիկա ոստիկանին»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խստորեն դատապարտում է երեկ Հանրապետության հրապարակում ոստիկանի կողմից տարեց քաղաքացուն ապտակելը:
1996 թվականի նախագահական ընտրություններից առաջ ես հեռուստատեսային հարցազրույցներ վերցրեցի նախագահի բոլոր թեկնածուներից։ Վազգեն Մանուկյանն ասաց, որ երբ ինքը գա իշխանության, ՀՀՇ-ն պատասխան կտա իր հանցագործությունների համար, իսկ ամբողջ թալանածը կվերադարձվի ժողովրդին։
Օգոստսոի 21-ին, ժամը 20.23.-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի ունեցել է ՃՏՊ. կա տուժած անհրաժեշտ է օգնություն:
«Չէ, այդպես չէ, մնացածը… ես ձեզ մտադրություն չունեմ ինչ-որ մի բան ասել։ Տնօրենի հետ խոսեք։ Ընթացիկ պարտքեր են, էդ ո՞ր գործարանը վարկ չունի վերցրած, վարկ ունի և փակում է»։
Երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ՀՀ կառավարման համակարգը դարձնել խորհրդարանական և նախագահին օժտել միայն սիմվոլիկ դերով, մի քանի խմբեր են եղել Սերժ Սարգսյանի մոտ՝ ապագա նախագահի թեկնածուների առաջարկներով։
Օգոստոսի 21-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի նախկին ՃՈ-ի հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Ավելի քան 150.000 դոլար՝ խարդախությամբ: Բազմաթիվ քաղաքացիների մոլորեցրած կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186, Մարգարյան 20, 20/1, 22 համարների ջրամատակարարումը:
«Արարատ ֆարել» ընկերությունը, որիմ արտահանած 200 կգ իշխանը ՌԴ Սոչի քաղաքում ոչնչացրել է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը, Հայաստանում գործում է 2000-ականներից, տնտեսությունը Գեղարքունիքում է:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ն այսօր պատասխան նամակով անդրադարձել է օգոստոսի 14-ին 168.am-ին տված պատմաբան Արգամ Այվազյանի` «Արև Սամուելյանի կողմից հրապարակայնորեն հիշողության կորուստներ ի ցույց դնելն անհարիր է» վերնագրով հարցազրույցին:
2015 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Տաշիր քաղաքում ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակից Զոհրաբ Ծ.-ի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ, քաղաքացի Արտյոմ Մ.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կարճվել է «Սանիտեկ» ՍՊԸ-ի գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը։
Նախնական տվյալներով Հանրապետության հրապարակից «Ոտքի Հայաստան» նախաձեռնության թվով 6 անձի բերման են ենթարկել: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի հետ զրույցում Վ. Օսիպյանն ասաց, որ եթե Հանրապետության հրապարակ անվադողեր են ցանկանում բերել, ապա պետք է այդ մասին իրազեկեն Երևանի քաղաքապետարանին:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Վարդան Հովհաննիսյանը քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց, թե իրենք քաղաքացիական անհնազանդություն են սկսում՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկված իրենց ընկերներին: Նրանք վազելով գնացին դեպի Վազգեն Սարգսյանի անվան փողոց՝ փորձելով փակել փողոցը, սակայն ոստիկանների հետ բախումներ եղան, և նրանց չհաջողվեց իրականացնել այն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր փետրվարի 19-ին Երևանի Արմենակյան փողոցում տեղի ունեցած վթարի գործով առաջին դատական նիստը: