Բաժիններ՝

«Ադրբեջանի հանդեպ միշտ պետք է պատրաստ լինենք». Թևան Պողոսյան

«Աշխատանքային քննարկում էր, քննարկել ենք ընդհանուր անվտանգության խնդիրները, ապագա զարգացումները, ոլորտի և գործադիրի ու օրենսդիրի համատեղ աշխատանքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով այսօր Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պատգամավորների փակ հանդիպման մասին: Թ.Պողոսյանը նշեց, որ հանդիպումը փակ էր, և որևէ տեղեկություն չի կարող հաղորդել:

Հարցին` հաշվի առնելով, որ վաղը ՀՀ կառավարությունում Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագծի քննարկումն Ադրբեջանում հիստերիա է առաջացրել, մտավախություն չկա՞, որ կարող են նոր դիվերսիոն-հարձակողական գործողություններ լինել, Թ.Պողոսյանը պատասխանեց. «Հիստերիա-չհիստերիա չգիտեմ, Ադրբեջանը մեր թշնամին է, որն ամեն օր խոստանում է մեզ ոչնչացնել: Ադրբեջանի հանդեպ միշտ պետք է պատրաստ լինենք, կռիվը, որ դեռ 91 թվից գնում է, շարունակենք ու հաղթենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս