Ամերիկահայ համայնքի առաջնորդները Ուորլիքին կոչ են արել հետաքննել ադրբեջանական կողմի մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայ հեղափոխական դաշնակցության ԱՄՆ Արևելյան և արևմտյան կենտրոնական կոմիտեների նախագահները՝ Հայկ Օշականը և Տարոն Տեր-Խաչատրյանը, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն ու ԱՀԴՀ-ի Կառավարության կապերի հետ բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Այս մասին է տեղեկացնում The Armenian weekly կայքէջը։

Հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են փոխանցել ամերիկյան համանախագահ Ուորլիքին Ադրբեջանի կողմից Ռոյս-Էնգել նախաձեռնության տապալման վերաբերյալ՝ կոչ անելով «Լիհիի օրենքի» շրջանակներում քայլեր ձեռնարկել Արցախի քաղաքացիների և զինծառայողների նկատմամբ մարդու իրավունքների խախտումները հետաքննելու նպատակով։ Հանդիպման ավարտին նրանք հաստատել են, որ միակամ պետք է պայքարեն հանուն Արցախի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031