«Թույլ տվեք Ձեզ սպարապետ կոչել». Որոշ պատգամավորներ քծնել են Սեյրան Օհանյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ փակ հանդիպում է ունեցել խորհրդարանի ղեկավար կազմի, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ: «Ժողովուրդ»-ին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել այդ հանդիպումից:

Որոշ պատգամավորներ պարզապես քծնել են նախարարին: Օրինակ՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը, դիմելով ՊՆ Սեյրան Օհանյանին, ասել է՝ թույլ տվեք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին այդպես են դիմում:

Ինչպես երեւում է՝ պատգամավորները չեն գիտակցում, որ սպարապետ կոչվելու համար մարդը պետք է իր կյանքով վաստակի այդ տիտղոսի իրավունքը:

ՀՀԿ-ականներին թվում է, որ ընտրությունները կեղծելով, առանց պատգամավոր ընտրվելու իրենք իրենց մանդատներ բաժանելով, երբ պատգամավոր են կոչվում, կարող են շրջապատին «սպարապետ» կամ «զորավար» դարձնել: Սթափվե՛ք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս