Արտակ Բեգլարյան. «Դպրոցական դասերի ոչ մի հետաձգում չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում»
ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Խնդրում եմ տարածել…
Սկսում եմ ավելի ու ավելի համոզվել, որ որոշ մարդիկ միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում, ինչն ազդում է ընդհանուր հասարակության տրամադրության վրա:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերի ոչ մի հետաձգում չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում: Դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռք առնել:
Խնդրում և պահանջում եմ անհիմն ու չճշտված տեղեկատվություն չտարածել»: