Բաժիններ՝

«Պաշտոնանկ արված զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի». Սեյրան Օհանյան

«Պահի հետ, անկասկած, կապ ունեն և միտված են ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգն ավելի բարելավելու և ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի, ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանի պաշտոնանկությանը:

Ս.Օհանյանն ԱԺ-ում մասնակցում էր պատգամավորների հետ փակ հանդիպմանը, որի ընթացքում 3 ժամ շարունակ քննարկվել են ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր: Այնուամենայնիվ, ըստ նրա, բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված, իսկ հրամաններն ու որոշումները չեն քննարկվում, կատարվում են:

Ս.Օհանյանը նշեց, որ պաշտոնանկ արված զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, որովհետև քրեորեն հետապնդելի արարք չեն գործել. «Բանակում քրեական գործերը հարուցվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննությունների անցկացման շրջանակներում, և այդ գործունեությունը կանոնակարգված է: Բանակում էլ, ինչպես մնացած բոլոր կառույցներում, կան հարուցված քրեական գործեր, որոնց ավարտից հետո համապատասխան հետևություններ կատարվում են: Իսկ ինչ վերաբերում է նրանց գործունեությանը, ասեմ, մեկընդմիշտ դուք իմանաք`բանակը, ՊԲ-ն ԼՂՀ-ի տարածքում իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է, հասել է հաջողության, զրկել է մարտավարական և այլ առավելություններից հակառակորդին: Եվ բանակն այն կառույցը չէ, որ այսօր կարելի է ասել՝ համապատասխան միջոցառումներ ինքնուրույն չի ձեռնարկում բացասական երևույթների դեմ պայքարի շրջանակներում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս