Վարդաքարում նոր դպրոց կկառուցվի: Տարիներ շարունակ դասերն անցկացվել են գյուղապետարանի ու մանկապարտեզի շենքերում հարմարեցված դասասենյակներում:
Օգոստոսի 30-ին, ժամը 02.25-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1959 թ. ծնված Պետրոս Շ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անվահեծերի կափարիչները գողացել են:
RBC Daily-ն հայտնում է, որ գործարար Սամվել Կարապետյանը կմասնակցի Ռուսաստանի Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի նոր շենքի շինարարությանը:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին՝ Գյումրիում դպրոցահասակ երեխաներ ունեցող, հարյուրավոր սոցիալապես անապահով ընտանիքներ հայտնվում են անելանելի դրության մեջ:
Սեպտեմբերի 17.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի 1-ին փողոցի թիվ 185 տան մոտակայքում այրվում է տնակ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես C-220» մակնիշի 05 LU 273 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսի մեջ ( մոտ 7 մ.). ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի մեկը տոն է բոլոր դպրոցականների համար: Միայն թե ոչ բոլորի համար է այն դառնում գեղեցիկ հիշողություն:
Հուլիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 11.40-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված Էմմա Խլխաթյանը (1934 թ. ծնված) ժամը 20.15-ին հիվանդանոցում մահացել է:
Բաղրամյան պողոտայում իրավիճակը դեռևս լարված է. ցուցարարները դեռևս փորձում են ճեղքել ոստիկանական պատն ու փակել փողոցը, սակայն դա նրանց չի հաջողվում:
ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մարտունիում մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանական բաժանմունք կհրավիրեն տղայի ծնողներին՝ պարզելու՝ տղան չափահա՞ս է, թե՞ անչափահաս:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ քիչ հետո ազատ կարձակվեն բերման ենթարկված բոլոր ակտիվիստները:
Օգոստոսի 28-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցում գտնվող ակումբից գողացել են 1994 թ. ծնված Կարեն Ճ.-ի հեռախոսը:
Հարգարժան ուսուցիչնե՛ր և դասախոսնե՛ր, Ձեզ վստահելով ազգի ապագան, համոզված ենք, որ Դուք Մաշտոցյան լույսի ջահակիրն եք եղել և շարունակելու եք լինել, որպես նրա արժանի ժառանգորդ, որովհետև Ձեր ափի մեջ է Անկախության սերնդի վաղվա ճակատագիրը…
«Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Մարշալ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահրամ Պետրոսյանի նկատմամբ՝ աչքի շրջանում հասցնելով մարմնական վնասվածք: Ներկայումս Վահրամ Պետրոսյանին բուժօգնություն են ցուցաբերում»:
Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանին և Արտուշ Չիբուխչյանին:
Փետրվարի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ անհայտ անձը զանգահարելու պատրվակով վերցրել է 2002 թ. ծնված Մ. Գ.-ի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ցուցարարները շտապօգնություն են հրավիրել, այժմ սպասում են:
Ռուսաստանի Ռոստովի մարզի գյուղերից մեկում հաշվեհարդարից սպանված 22 ամյա հայազգի Ռաֆայել Խլղաթյանի սպանության դեպքի կապակցությամբ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել ՌԴ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Էլլա Պամֆիոլովային:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ վատացավ ցուցարար մի կնոջ ու մի աղջկա ինքնազգացողությունը:
Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-6-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները այս պահին գտնվում են ՀՀ նախագահական նստավայրի դիմաց: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց թույլ տվեց կանգնել նախագահական նստավայրի դիմացի մայթին, իրենց հայտարարությունն անել ու հեռանալ:
Օգոստոսի 31-ին, ժամը 01.42-ին, «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն»-ից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ 1978 թ. ծնված Վախթանգ Խ.-ն /2015 թ. հուլիսի 23-ից գտնվում է հարկադիր բուժման մեջ/ և 1996 թ. ծնված Վարդան Մ.-ն /2014 թ. օգոստոսի 11-ից գտնվում է հարկադիր բուժման մեջ/ ժամը 00.30-ին փախել են հոգեբուժարանի 2-րդ բաժանմունքից:
Այս պահին «Սիրահարների այգում» տեղի է ունենում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքը: Նախաձեռնույան համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվա ակցիան ունի մոբիլիզացիոն բնույթ:
Որոնվում են ոսկերչական սրահից գողություն կատարած անձինք:
Ռուսական «OPT» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ օրեր առաջ Դոնի Ռոստովի մարզի բնակիչ Ռաֆայել Խլղաթյանը իր վարած ավտոմեքենայով բախվել էր մի քանի մեքենաների, որի պատճառով տեղի բնակիչների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել։ Տղան ստացած վնացվածքներից մահացել էր։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2015թ. սեպտեմբերից սկսվում է հայատառ «.հայ» դոմենային գոտում դոմենային անունների գրանցման հայտերի ընդունման գործընթացը, որի նպատակն է առաջնային գրանցման հնարավորություն տալ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ: