Բաժիններ՝

Տիգրան Բալայան. Դոնի Ռոստովում սպանվածը Հայաստանի քաղաքացի է. «Ազատություն»

Ռուսաստանի Դոնի Ռոստով մարզում սպանված 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանը Հայաստանի քաղաքացի է, «Ազատության»-ը փոխանցել է  Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Նա նշել է, որ այժմ նախաքննություն է ընթանում, և Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։

Ռուսական «OPT» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ օրեր առաջ Դոնի Ռոստովի մարզի բնակիչ Ռաֆայել Խլղաթյանը իր վարած ավտոմեքենայով բախվել էր մի քանի մեքենաների, որի պատճառով տեղի բնակիչների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել։ Տղան ստացած վնացվածքներից մահացել էր։

Տեղի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 30-ին մարզի գյուղերից մեկում՝ տոնակատարության ժամանակ, Ռաֆայել Խլղաթյանը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել հարակից տարածքում կայանված մեքենաներին, որի պատճառով էլ բնակիչները ծեծել են նրան։

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930