Բաժիններ՝

«Կառավարությունն իրեն բնորոշ կերպով «կռուտիտ» է լինում». Մաքսիմ Սարգսյան

Այս պահին «Սիրահարների այգում» տեղի է ունենում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքը: Նախաձեռնույան համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվա ակցիան ունի մոբիլիզացիոն բնույթ:

«Մինչ այդ կլինեն քննարկումեր, քանի որ վերջին օրերի ընթացքում կառավարութունը հայտարարություններ արեց, որոնք, կարծում եմ, միտում ունեն մեղմացնելու մարդկանց բողոքի ալիքը: Այս վերջին երկու օրերին եղած հայտարարություններից որևէ մեկը մեզ համար ընդունելի չէ, որևէ մասով և որևէ կերպ չի անդրադառնալու մեր հետագա պայքարի վրա: Կառավարությունն իրեն բնորոշ կերպով է առաջ գնում, փողոցային ժառգոնով ասած՝ «կռուտիտ» է լինում»,-հայտարարեց Մ. Սարգսյանը:

akcia1Նա նշեց, որ այսօր կլսեն հավաքված մարդկանց կածիքը, առաջարկները՝ հետագա պայքարի հետ կապված, կլինեն, քննարկումներ, որից հետո հետագա քայլերի մասին արդեն կհայտարարեն:

akcia2Հարցին՝ ի՞նչ տարբերակներ ունեք, հնարավո՞ր է նստացույցեր անեք, փողոց փակեք, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է.

«Այս պահին թույլ տվեք չբացել հնարավոր տարբերակները, բայց ամեն ինչ հնարավոր է, բնականաբար, կան ստրատեգիկ կարևոր քայլեր, որոնք չենք կարող բացել»:
Նա հիշեցրեց, որ իրենց պահանջները մնում են նույնը՝ չեղարկել այդ «ապօրինի, ժողովրդին կեղեքող որոշումը, վերանայել նախկին սակագինը, քանի որ այն էլ էր ուռճացված, և ամսի 23-ին խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործած ոստիկաններին պատժել»:

akcia7

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս