«Ոչ թալանինը» փորձում է փակել Բաղրամյան պողոտան
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները այս պահին գտնվում են ՀՀ նախագահական նստավայրի դիմաց: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց թույլ տվեց կանգնել նախագահական նստավայրի դիմացի մայթին, իրենց հայտարարությունն անել ու հեռանալ: Միայն այդ պայմանով նա թույլ տվեց ցուցարարներին շարժվել դեպի նախագահական նստավայր: Նրանք համաձայնեցին, հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը «սուտ է խոսում»՝ ասելով, թե մինչև աուդիտի անցկացումը էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց բնակչությունը չի վճարելու, ապա հայտարարեցին: Սակայն նրանք հայտարությունից հետո չհեռացան, Մաքսիմ Սարգսյանն ու մի քանիսը փորձեցին փակել փողոցը, սակայն ոստիկանները նրանց գրկած դուրս բերեցին փողոցից: Մի քանի անգամ Մաքսիմ Սարգսյանը փախավ ոստիկաններից ու վազում է Բաղրամյան պողոտայի մեջտեղով: