
Տղաներից խաբեությամբ բջջային հեռախոս և հեծանիվ գողացողը հայտնաբերվել է

Փետրվարի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ անհայտ անձը զանգահարելու պատրվակով վերցրել է 2002 թ. ծնված Մ. Գ.-ի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է օգոստոսի 27-ին կողոպուտ կատարելու համար բերման ենթարկված, 1997 թ. ծնված Գարիկ Ա.-ն:
Գարիկ Ա.-ն կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Բայց սա դեռ ամենը չէ: Հուլիսի 10-ին նույն բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 շենքի մոտ մի անծանոթ երիտասարդ, վարելու և վերադարձնելու պատրվակով, 2000 թ. ծնված Հ. Պ.-ից վերցրել է հեծանիվը և դիմել փախուստի:
Ոստիկանները պարզել են, որ այդ հանցագործությունը նույնպես հեղինակել է Գարիկ Ա.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հեծանիվը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: f